Հնդեվրոպական լեզուներ

1558560_607334892648922_1113179179_n

Ազգային լեզու

Ազգորեն կազմավորված ժողովրդի լեզուն, պատմականորեն ձևավորված լեզվական այն ընդհանրությունը, որը միավորում է տվյալ ժողովրդի լեզվական միջոցների ամբողջությունը, ընդ որում, բացի գրական լեզվից, նաև բարբառներն ու խոսվածքները, ինչպես և սոցիալական ժարգոնները: Ազգի գրական լեզուն դիտվում է որպես ազգային լեզվի բարձրագույն ձև, արտահայտություն, որը կարող է լինել նաև պետական լեզու, եթե պաշտոնական ճանաչում է գտնում տվյալ ազգի, ժողովրդի պետականության սահմաններում: Ըստ այդմ էլ հաճախ գործածվում է` ազգային-պետական լեզու, ազգային-գրական լեզու:

Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզու, դրա տրոհումից առաջացած լեզուներ
Հայոց լեզվի ծագումը

Հայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն — հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի: Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա, ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում: Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը: Խաչակրաց արշավանքներից մնացին ֆրանսիական ծագում ունեցող բառերը: Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում: Չնայած այդ ամենին, հայոց լեզուն պահպանել է 11 000 բառարմատ, որոնցից 900- ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:

Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Որոշ լեզվաբանների տեսակետների համաձայն նոստրատիկ գերընտանիքի մասն է կազմում։

«Հնդեվրոպական լեզուներ» տերմինը (անգլ.՝ Indo-European languages) առաջին անգամ ներկայացվեց Թովմաս Յունգի կողմից 1813 թ։ Գերմանական գրականության մեջ հաճախ օգտագործվում է «Հնդգերմանական լեզուներ» տերմինը (գերմ.՝ indogermanische Sprachen)։ Երբեմն ավելի վաղ հնդեվրոպական լեզուները կոչվում էին «Արիական», սակայն այժմ այդ տերմինը կոչվում է «Արիական լեզուներ», այդ թվում «Նուրիստանական ճյուղը» և «Հնդիրանական լեզուները». Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենից ավելի լավ ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվական ընտանիքներից մեկն է, որ տարածված է Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։ Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի։

Տրոհումից առաջացած լեզուներ

Հայերեն, հունարեն և ալբաներեն:

Հնդեվրոպական լեզուններ

1․ Հնդկական ճյուղ-ճյուղի մեջ մտնում են հին հնդկերենը

2․ Իրանական ճյուղը-այն իր հերթին բաժանվում է երկու մասին                    3․ Թոխարական                                                                                                         Թոխարական լեզուները պայմանականորեն կոչվում են թոխարերեն Ա և թոխարերեն Բ, կամ քուչերեն. ավանդված են 5-8-րդ դարերի գրավոր հուշարձաններով։

4․ Խենթական լեզուններ                                                                                         Խեթական լեզուներն են խեթա-կապադովկիական լեզուները, որոնց մեջ առավել նշանավոր է խեթերենը։ Ավանդված են սեպագիր (և հիերոգլիֆային) արձանագրություններով, մ. թ. ա. 13-12-րդ դարերից։

5․ Սլավոնական լեզուններ                                                                                   Սլավոնական լեզուները բաժանվում են երեք ենթաճյուղի՝ արևելյան, հարավային և արևմտյան։    Արևելյան սլավոնական լեզուներն են ռուսերենը, բելոռուսերենը և ուկրաիներենը, որոնցից ռուսերենը գրավոր հիշատակարաններ ունի 9-րդ դարից, իսկ մյուսները՝ 11-րդ դարից։

Հարավային սլավոնական լեզուներն են սլովեներենը, սերբերենն ու խորվաթերենը, բուլղարերենը և մակեդոնական խոսվածքները։ Այս խմբի մեջ են մտնում նաև մեռած հին սլավոներենը՝ ավանդված 9-րդ դարից, որ սլավոնական ժողովուրդների ընդհանուր գրական լեզուն է։ Արևմտյան սլավոնական լեզուներն են լեհերենը (ավանդված 14-րդ դարից), կաշուբերենը, չեխերենը (ավանդված 13-րդ դարից) և սլովակերենը, լուժիերենը, պոլաբերենը (մեռած 18-րդ դարում։

6․ Հայերեն                                                                                                                      Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։ Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, որ գրավոր կերպով (գրաբար) ավանդված է 5-րդ դարից, միջին հայերեն(կիլիկյան), որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և Աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում են երեք ճյուղի՝ ում, կը, ել, ոմանք բաժանում են չորս ճյուղի՝ ում, կը, ել, ս։ Այս բարբառներից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են (օրինակ՝ Ագուլիսի, Մեղրու բարբառ և այլ բարբառներ)։ 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ (Պետերման, Վինդիշման, Գոշե և այլն), ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։ Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական քերականության երկրորդ հրատարակության ժամանակ հայերենը նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ՝ որպես հնդ-իրանական ճյուղի մի բարբառ։ Այդ սխալ տեսակետը ընդունվեց նաև այլ լեզվաբանների կողմից (Մյուլլեր, Պոլ դը Լագարդ և այլք) մինչև 1875 թվականը, երբ լույս տեսավ Հայնրիխ Հյուբշմանի «Die Grundlage der Armenischen Sprache im Kreise der indogermanischen Sprachen» («Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում») աշխատությունը։ Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել հայերենի սեփական (բնիկ) հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա եկավ այն եզրակացության, որ հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։ Իր այդ եզրակացությունը Հյուբշմանը հետագայում հաստատեց մի շարք արժեքավոր ուսումնասիրություններով, որոնք նոր հունի մեջ դրին հայերենի համեմատական ուսումնասիրությունը։ Հյուբշմանի հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, որ իր աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչը որ արված է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների կողմից։ Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը (բառեր, մասնիկներ, քերականական ձևեր)՝ Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ։ (Օրինակներ….)

7․ Կելտական ճյուղ                                                                                                    Կելտական լեզուները բաժանվում են երկու ենթախմբի՝ մայրցամաքային և կղզիների։ Մայրցամաքային կելտական լեզուներ համարվում են գալլերենը և նրա տարբերակները, որոնք տարածված էին հին Գալլիայում և Իտալիայի հյուսիսում։ Թե՛ գալլերենը, թե՛ մյուսները 4-5-րդ դարերից արդեն մեռած լեզուներ էին։ Գալլերենից մեզ հասել են բազմաթիվ հատուկ անուններ (տեղի և անձի) և մի քանի արձանագրություններ։ Կղզիների կելտական լեզուները բաժանվում են երկու մասի՝ գաելյան և բրիտական։ Գաելյան լեզուներն են իռլանդերենը, շոտլանդերենը և մենական լեզուն (Մեն կղզում)։ Գաելյան լեզուները ավանդվել են 4-րդ դարից՝ այսպես կոչված օգամյան արձանագրություններով, ապա՝ 7-րդ դարից՝ իռլանդական գրականությամբ։ Բրիտական լեզուներն են՝ վալլիերենըկամ կիմրերենը (ավանդված 11-րդ դարից), բրետոներենը (ավանդված 8-րդ դարից) և կորներենը (մեռած 18-րդ դարում)։

8․ Ռոմանական ճյուղ                                                                                               Ռոմանական լեզուների մեջ են մտնում պորտուգալերենը, իսպաներենը, կատալաներենը, պրովանսալերենը,ֆրանսերենը, իտալերենը, ռետոռոմաներենը կամ լադինականը, սարդիներենը, ռումիներենը և մոլդավերենը։ Ռոմանական լեզուների մեջ են մտնում նաև հին լատիներենը և այսպես կոչված ժողովրդական լատիներենը, որը նոր ռոմանական լեզուների (իտալերեն, ռումիներեն, ֆրանսերեն, կատալաներեն, իսպաներեն, պորտուգալերեն և այլն) հիմք է հանդիսացել։ Թե՛ ժողովրդական, թե՛ գրական լատիներենը (ավանդված մ. թ. ա. 6-րդ դար) օսկերենի և ումբրերենի հետ կազմում են ռոմանական ճյուղի իտալյան ենթաճյուղը։ Ումբրերենը ծանոթ է մ. թ. ա. գրված արձանագրություններով։ Այս երեք լեզուներն էլ մեռած լեզուներ են։ Ոմանք այս երկուսը՝ օսկերենը և ումբրերենը, համարում են առանձին ճյուղ հնդեվրոպական լեզուների շարքում և կոչում են իտալյան ճյուղ։

9․ Գերմանական լեզուններ                                                                                   Գերմանական լեզուները բաժանվում են երեք ենթաճյուղերի՝ արևելյան, արևմտյան և հյուսիսային կամ սկանդինավյան։

Արևելյան գերմանական լեզուներն են՝ գոթերենը, վանդալերենը և բուրգունդերենը. բոլորն էլ մեռած են։ Գրավոր աղբյուրներ մնացել են միայն գոթերեն լեզվով՝ 4-րդ դարից (Աստվածաշնչի մի մասի թարգմանությունը)։

Արևմտյան գերմանական լեզուներն են՝ անգլերենը (ավանդված 8-րդ դարից՝ հին անգլերեն կամ անգլո-սաքսոներեն),ֆրիզերենը, ստորին գերմաներենը (ավանդված 9-րդ դարից), հոլանդերենը և ֆլամանդերենը, վերին գերմաներենը, որ ավանդված է 8-րդ դարից՝ հին վերին գերմաներեն (Althochdeutsch) արձանագրություններով, և որը ժամանակակից գրական գերմաներենի հիմքն է կազմում։ Արևմտյան գերմանական ենթաճյուղին են պատկանում նաև ժամանակակից հրեերենը (իդիշ), որ կազմվել է միջին դարերում գերմանական բարբառների հիմքի վրա, և բուրերենըկամ աֆրիկանս։

Հյուսիսային գերմանական (սկանդինավյան) լեզուներն են՝ իսլանդերենը, նորվեգերենը, շվեդերենը, ֆառյորականը և դանիերենը. իսլանդերենը ավանդված է հնագույն «Էդդա» էպոսով և 3-րդ դարի արձանագրություններով:

10․ Բալթիական լեզուններ                                                                                    Բալթիական լեզուների մեջ են մտնում լիտվաներենը, լատիշերենը (ավանդված 16-րդ դարից) ու լատհալերենը (ավանդված 18-րդ դարից) և պրուսերենը՝ մեռած 17-րդ դարից։

11․ Ալբաներեն                                                                                                            Բաժանվում է երկու բարբառի՝ հյուսիսային և հարավային։ Ենթադրում են, որ ալբաներենը հնում պատկանել է իլլիրական ճյուղին, որի մեջ մտել են քիչ հայտնի վենետերենը, մեսսապերենը և իլլիրերենը։

12․ Հունարեն                                                                                                               Բաժանվում է երեք շրջանի՝

ա) հին հունարեն (ավանդված մ. թ. ա. 7-րդ դարից), որի գլխավոր բարբառներն են եղել յոնիալան-ատտիկյանը, դորիականը, աքեականը և էոլականը։ Մ. թ. ա. 3-րդ դարում ատտիկյան բարբառի հիման վրա զարգացավ ընդհանուր հունարեն գրական լեզուն (կոյնե)։ Յոնիական-ատտիկյան բարբառով են գրված Հոմերոսի ստեղծագործությունները, Հերոդոտոսի «Պատմությունը և հետագայի գիտական ու փիլիսոփայական ամբողջ գրականությունը.

բ) միջին հունարեն կամ բյուզանդական հունարեն (5-15-րդ դարեր),

գ) ժամանակակից հունարեն, որ կազմավորվել է 16-րդ դարում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s