Հայոց լեզվի հունվարյան ֆլեշմոբ

 

Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, առաջադրանքներից ընտրի՛ր քեզ հարմարը: Աշխատանքը կարող ես կատարել՝ սեղմելով տարբերակի հղումը։ Յուրաքանչյուր խնդրի համար ընտրի՛ր քո կարծիքով ճիշտ պատասխանը կամ գրի՛ր պատասխանը դրա համար հատկացված տեղում: Տարբերակի բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Աշխատանքն ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կապույտ կոճակը (submit կամ Готово): Ուշադի՛ր եղիր, որ այդ կոճակը սեղմելուց հետո լրացրածդ առաջադրանքը փակվի։                                                                   Հայաստանցի մասնակիցներին խնդրում ենք աշխատանքն ավարտել մինչև ժամը 24.00։ Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ ժամանց:

Ճամբարային օրվա պատում

Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան 

805701          lusikaguleci

 Հունվարի 13-ին՝ հին նոր տարին խորհրդանշող օրը,ճամբարի մեր խմբով այցելություն կատարեցինք նկարչուհի, ազգային մշակույթը ուսումնասիրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, գրքերի հեղինակ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան: Այստեղ ցուցադրված են նկարչուհու կտավները, տիկնիկները, նկարչուհու ամուսնու՝ քանդակագործ Յուրա Սամվելյանի աշխատանքները, հայ վարպետների ստեղծած հին ու նոր հրաշալի պահպանված հայկական կենցաղային իրեր, կահույք, ավանդական զարդեր, որոնց հավաքագրմանը Ագուլեցին նվիրել է իր ողջ կյանքը:Ներկայացնելով հարուստ հավաքածուն՝ Լուսիկ Ագուլեցին նշեց, որ այն կազմված է ավելի քան 1500 ցուցանմուշից՝ ներառելով հայ ազգագրական և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:

Գիդի ուղեկցությամբ ծանոթացանք թանգարանի հետաքրքիր նմուշների ցուցադրությանը: Այնուհետև պատրաստեցինք կենաց ծառ կոմիտասյան հնչող երաժշտության ուղեկցությամբ: Читать далее