Գիտագործնական լրաքաղ (օր երրորդ)

20170118_102646       Այսօր հունվարյան ճամբարի շրջանակներում մեկնարկած գիտագործնական հավաքի կլոր սեղան քննակումների երրորդ օրն է։ Ես ընկերներիս հետ, ուսուցչիս ուղեկցությամբ շտապում եմ ներկա գտնվել և լուսաբանել կենտրոնական ընթերցասրահում կազմակերպված կլոր սեղանին, որը տևելու է ժամը՝ 10:00-11:00: Գիտագործնական հավաքի բացումը եղավ  Ժաննա Հակոբյանի  և սովորողների նախագծային աշխատանքների ներկայացմամբ։ Շատ հետաքրքիր տեղեկատվություն էր սա այն մասին, թե ինչպես է սովորողը ներկայացնում և ընկալում տեղեկությունը։ Նախագիծը, նշեմ, ունի հստակ սահմանված նպատակներ, այն է ՝ ինչպես զարգացնել սովորողների խոսքային հմտությունները, գրագետ խոսքը, որպեսզի նրանք կարողանան անկաշկանդ ինքնաարտահայտվել, հաղոդակցվել շրջապատի մարդկանց հետ, ներկայացնել սեփական տեսակետները։

Читать далее