Բնագիտատեխնիկական կլոր սեղան-ասուլիս

20170127_132843Հունվարի 27-ին, ժամը՝ 13:15-ին, ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների  ցուցադրությունից հետո կենտրոնական ընթերցասրահում հրավիրվեց կլոր սեղան-ասուլիս լրագրողների հետ՝ ստուգատեսների, ճամբարների ղեկավարների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում քննարկվում էր ստուգատեսային աշխատանքների կազմակերպման, ընթացակարգի և ստացված արդյունքների հարցերը: Ասուլիսը վարում էր ստուգատեսի կազմակերպիչ և համակարգող Էմանուել Ագջոյանը, ով մինչ ներկաների հարցերին պատասխանելը նշեց, Читать далее

Լրաքաղ բնագիտատեխնիկական էքսպո ցուցահանդեսից

img_538226Այսօր՝ հունվարի 27-ին, կրթահամալիրում հունվարյան ուսումնական ճամբարային շրջանի ամփոփիչ օրն է, որը հագեցած էր բազմաբնույթ հետաքրքիր նախագծերով: Առավոտյան անհամբեր սպասում էի ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների ցուցադրությանը՝  Expo 2017-ին, որին մասնակցում էին և՛ կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները, և՛ հանրապետության տարբեր մարզերի ուսումնական հաստատություններից եկած սովորողների խմբերը: Մարմարյա սրահում մինչ ցուցադրության նախապատրաստական աշխատանքներն էին կատարվում, ուշադրությունս միանգամից գրավեց 13-րդ տաղավարը: Մարդիկ խմբվել ու հետաքրքրությամբ հետևում էին Միջին դպրոցի Ռոբոտիքս ակումբի սովորողների և ղեկավարի՝ Գնել Հարությունյանի պատրաստած նորարարական սարքավորումների աշխատանքին: Շատ տպավորիչ էր 3D տպագրիչ ռոբոտը. ուզում ես անվերջ կանգնել ու հետևել այս սարքի աշխատանքի ընթացքին: Երբ արարվածն է արարարում, դա երևի մի այլ ոգեշնչում է ստեղծագործողի համար: Читать далее