Մի առիթով հայտնի դերասան Մհեր Մկրտչյանը ասել է. «Լենինականն ինձ համար քարավան է՝ ես գնում եմ մաքրվելու, որպեսզի հիշեմ ինձ, չմոռանամ ինձ, նոր ուժ ստանամ, խելոքանամ, ուժս չկորցնեմ»: Շատ դիպուկ է ասված, ուստի գնում ենք արհեստների ու արվեստների օրրան համարվող Գյումրի՝ նոր ուժ, լիցքեր ստանալու, ինքներս դեպի մեզ վերադառնալու, թասիբով քաղաքի ֆենոմենը բացահայտելու։
Կրթահամալիրյան մանկավարժական ճամբարը որոշեցինք եզրափակել՝ մշակութային-ճանաչողական ճամփորդություն կազմակերպելով դեպի Գյումրի։
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի դասավանդողներ։
Ճամփորդության օրը՝ հունիսի 30, մեկնումը՝ 07:30-ից։
Ճամփորդության ուղերթը գնացքով՝ Երևան-Գյումրի —Գյումրի- Երևան։
Կրթամշակութային շրջայցի նպատակը՝
- Նոր ուսումնական նախագծային մտահաղացումների ձևավորում
- Քայլք-զբոսանք Գյումրիում
- «Թասիբով քաղաքի ֆենոմենը», «Յուրաքանչյուրիս մեջ Գյումրիի մի մասնիկ» ուսումնական նախագծերի սկզբնավորում
- Ծանոթություն քաղաքի առօրյային, մշակութային կյանքին, պատմական խորհուրդ ունեցող վայրերին, հին քաղաքի ճարտարապետական նմուշներին
- Քաղաքի տարբեր վայրերի մասին տեսանյութ-ռեպորտաժների պատրաստում
- Տեղեկատվական թերթիկների բաժանում
- Ծանոթություն Գյումրվա խոսքի մշակույթին։
Ճամփորդական ծրագրում նախատեսված է այցելություն՝
Մշակութային շրջայց-թափառումներ Վարպետաց փողոցում՝
- Ասլամազյան քույրերի պատկերասրահ
- Հովհ․ Շիրազի տուն-թանգարան
- Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան
- Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, Խեցեգործության դպրոց
Նաև այցելություն՝
- Քաղաքային կենցաղի թանգարան
- Ձիթողցոնց թանգարան
- Սբ․ Աստվածածին եկեղեցի-աղոթք, օրհնություն
- Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի
- Թատերական հրապարակ (Դրամատիկական թատրոն, Գեղարվեստի ակադեմիա, Արմեն Տիգրանյանի այգի):
Մասնակիցներ՝
- Տաթև Ալեքսանյան
- Ժաննա Հակոբյան
- Սուսան Սահակյան
- Լիլիթ Մադոյան
- Երանուհի Խլղաթյան
- Լուսինե Ներսիսյան
- Լիլիթ Շահբազյան
- Հասմիկ Սիմոնյա
- Նաիրա Հարությունյան
- Արինա Թումասյան
- Սեդա Այվազյան
- Գայանե Մխիթարյան
- Մարալ Կարապետյան
- Վարդուհի Հայրյան
- Գոհար Եղոյան
- Վեներա Խառատյան
- Հասմիկ Բաբայան
- Լիլի Եղիազարյան։
Լուսաբանումներ՝
Ընթերցանության ֆլեշմոբ Երևան-Գյումրի գնացքում