«Գետը համայնքում»․ Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն Վարդենիկ

qartezՎարդենիկ․ Նախկինում՝ Գյոզալդարա, թուրք․ «güzel» (գեղեցիկ) և ադրբ․ «Dərə» (ձոր, թաքստոց) բառերից,  այսինքն` գեղեցիկ թաքստոց, ձոր՝ Գեղաձոր: Հայաստանի ամենամեծ գյուղն է, գտնվում է Գեղարքունիքի մարզում, ունի 3200 տնտեսություն,  10 հազարից ավելի բնակչություն:  Բնակչության ճնշող մեծամասնություը ալաշկերտցի է: Երևանից այս գյուղ հասնելու համար պետք է անցնել մոտ 143 կմ:

«Գետը համայնքում»  ճամփորդական ենթանախագիծը՝  Լիլիթ Մադոյանի։

«Գետը համայնքում» մեգանախագծի ղեկավարներ՝ Քնարիկ Ներսիսյան, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան։

«Գետը համայնքում» նախագիծնախապատրաստական նյութերի մեդիափաթեթ

Մասնակիցներ՝  Միջին և Ավագ դպրոցի  սովորողներ։

Ճամփորդության պատասխանատուներ՝  Լիլիթ Մադոյան, Գոհար Եղոյան։

Խմբի մեկնումը՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:00, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝  հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00։

Սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, նախահաշիվը՝  6500-ական դրամի չափով։

Ճամփորդության նպատակը՝  կրթական փոխանակումներ, հայրենաճանաչություն, ուսումնահետազոտական աշխատանք, բանահավաքություն, բարձունքի հաղթահարում, ծանոթացում Վարդենիկ գետին (ջրային պաշարի ուսումնասիրություն, հիմնախնդիրների, կարևոր տեղեկությունների արձանագրում), «Սովորող-սովորեցնող» նախագծով համագործակցային աշխատանքի կազմակերպում, ծանոթացում գյուղի ավանդույթներին, կյանք ու կենցաղին։

Արդյունքում՝ հաշվետու պատումներ, ֆոտոշարեր՝ անհատական, խմբային՝ կայքում, բլոգներում, ռադիոթողարկումներ, տեսանյութեր, տեղանքի մասին նոր տեղեկություններ, բանահավաքություն, ընկերական կապերի հաստատում։

Վարդենիկ գյուղի մասին․ Մեդիափաթեթ 

  1. Գեղարքունիք մարզի մասին ավանդապատումը՝ այստեղ
  2. Վարդենիկ բլոգը՝ այստեղ
  3. Ֆեյսբուքյան կայքէջ,   Համայնքի Զարկերակ ԵՀԿ
  4. Վարդենիկ համայնքի մասին՝ այստեղ
  5. Գյուղի տարածքում գտնվող և Սևանա լիճ թափվող Վարդենիկ գետը
  6. Հին ժամանակներից մինչ օրս Վարդենիկում կա ուխտատեղի՝ այստեղ
  7. Վարդենիկի կրթահամալիր
  8. Վարդենիկի Երաժշտական, արվեստի դպրոց
  9. Հիմնական դպրոցի կայքէջը։

Մամուլի անդրադարձը

 

Կատարվող նախագծային աշխատանքի ծրագիր

Նախապատրաստել սովորողներին ճամփորդության

  • Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել սովորողների բլոգներում:
  • Տեղեկություններ ստանալ՝  ո՞ր մարզում է գտնվում տվյալ գյուղը՝ իր գետով, տեսարժան վայրերով, քանի՞ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Երևանից
  • Տեղեկանալ այդ մարզի օդի ջերմաստիճանի և կոնկրետ ճամփորդության օրվա  եղանակային պայմանների մասին՝ նախապես պատրաստելով հարմար հագուստն ու ճամփորդության համար անհրաժեշտ իրերը։

Նախնական պայմանավորվածություններ

  • Տեղի  հիմնական դպրոցի  տնօրեն Սևադա Գափոյանի հետ պայմանավորվածություն։ Սովորողների մի խումբ մեզ կդիմավորի դպրոցում։ Կլինի շրջայց դպրոցում, ծանոթացում սովորողների հետ, «Գետը համայնքում» նախագծի ներկայացում։ Մանկավարժական կրթական փոխանակման ծրագրերի ներկայացում։
  • Այցելելու ենք գյուղի նորակառույց եկեղեցի և Իշխանանց վանք։ Չունենք պայմանավորվածություն։ Նախատեսել ենք այնտեղ հնչեցնել  «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» և «Տերունական աղոթք» երգերը։
  • Պարատուն-համերգ Երաժշտական դպրոցում։ Հրավեր ունենք՝ մասնակցելու պարի փառատոնին․  որտեղ սեբաստացիները պարային խմբերի հետ հանդես են գալու «Սովորող-սովորեցնող նախագծով․ ներկայացնելու ենք «Վանա ձկնորս», «Երեք ոտք» պարերը։
  • Ըստ պայմանավորվածության՝ գյուղի կազմակերպիչ Արտուշ Խաչատրյանի ուղեկցությամբ կմասնակցենք «Սարերի բարիք» կազմակերպության աշխատանքներին․ սովորողների հետ կգնանք սար՝  չիչխան, մասուր և այլ օգտակար բույսեր հավաքելու, մասնակցելու մշակման աշխատանքներին։
  • Էկոնախագծին նախնական պատրաստություն․ ունենք աղբի տոպրակներ, ձեռնոցներ։
  • Գյուղի մեկ-երկու բնակչի հետ ունենք պայմանավորվածություն՝ այցելելու թոնրատուն, մասնակցելու հացաթխման արարողությանը, լսելու ավանդազրույցներ
  • Կարտոֆիլի փռի ծեսի  կազմակերպում՝ կապված կարտոֆիլի բերքահավաքի հետ։

Մասնակիցների ցուցակ

  1. Մարինե Ասատրյան  9-3 դասարան
  2. Մարինե Մանուկյան  9-3 դասարան
  3. Անի Գևորգյան  9-3  դասարան
  4. Հայկ Մագարյան  6-4 դասարան
  5. Հայկ Պետրոսյան  6-4 դասարան
  6. Արմեն Մարտիրոսյան  6-4 դասարան
  7. Գրիգոր Զատիկյան  6-6 դասարան
  8. Թերեզա Հակոբյան  6-3 դասարան
  9. Նունե Հովհաննիսյան  6-4 դասարան
  10. Մոնիկա Օհանջանյան  6-5 դասարան
  11. Յուրա Պետրոսյան  6-6 դասարան
  12. Ալբերտ Ամիրաղյան  6-6 դասարան
  13. Մանե Աբգարյան 6-3 դասարան
  14. Էրիկ Աբրահամյան 6-6 դասարան
  15. Արսեն Մելքումյան 6-4 դասարան
  16. Սերգեյ Մանուկյան 6-6 դասարան
  17. Դավիթ Հարությունյան 6-6 դասարան
  18. Դավիթ Մկրտչյան- 6-6 դասարան։

 

Սեպտեմբերի 29, ուրբաթ
12.00- մեկնում Մայր դպրոցի բակից

13:00 -14:00  Կանգառ Հայրիվանքում
14.30-  ժամանում Վարդենիկ գյուղ
15.00-  խմբի դիմավորում, հյուրասիրություն, տեղավորում
16.30-  Շրջայց գյուղի դպրոցներում․ Հանդիպում թիվ 2 հիմնական դպրոցի սովորողների հետ, շրջայց դպրոցում, ծանոթացում «Գետը համայնքում» նախագծին։ Պայմանավորվածություն ունենք դպրոցի տնօրեն Սևադա Գափոյանի հետ։
18.00-  հանդիպում տեղի բնակիչների հետ, ծանոթություն գյուղի խոսվածքին, կենցաղին. (աուդիո, տեսանյութերի պատրաստում, բարբառային պատումներ, բանահավաքչություն)
21.30- Ընթրիք
22.00- Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում։

Սեպտեմբերի 30, շաբաթ

08.00 — Վերկաց
08.00-08.30 — անձնական հիգիենա
08.30-09.00- նախաճաշ
09.00- ճանաչողական քայլարշավ  դեպի Վարդենիկ ձորայգի
11.30- ընդմիջում
12.00- այցելություն ուխտատեղի՝ Իշխանանց վանք
13.00- ուսումնահետազոտական քայլարշավ դեպի Վարդենիկ գետ
13.30- ճաշ գետափին կից ձորայգում
14.00- ծանոթացում Վարդենիկ գետին (անվան ստուգաբանությանը), ջրային պաշարի ուսումնասիրություն,  հիմնախնդիրների, կարևոր տեղեկությունների արձանագրում
16.00-  խնձորենու ձորայգով քայլք դեպի Քարե ամրոց․ ծանոթացում վերջինիս պատմությանը
17.00-  ընդմիջում
18.00- Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ Երաժշտական դպրոցում։
19.30- Երգատոն թոնրատանը․ մասնակցություն հացաթխման արարողությանը։ Պայմանավորվածություն ունենք թոնրատան

21.30 — Ընթրիք
22.00- Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում։

 

Հոկտեմբերի 1, կիրակի

08.00- Վերկաց
08.00-08.30 — անձնական հիգիենա
08.30-09.00- նախաճաշ
09.00- քայլարշավ դեպի Թուխ Մանուկ ուխտատեղի
11.30- այցելություն Սուրբ Աստվածածին եկեղեցի
13.00- հանդիպում «Սարերի բարիք» կազմակերպության ներկայացուցիչներին․        նախագծային աշխատանքների ծանոթացում
14.00- բարեկամական կապերի ամրապնդում, հետագա նախագծերի քննարկում
14.30-  վերադաձ Երևան

15.30 -Կանգառ-չիչխանի հավաք Սևանի ափին։

 

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, քնապարկ (եթե ունեք կամ տաք ծածկոց), 3 օրվա հագուստ (անպայման տաք հագուստ, աշնանային բաճկոն)
  • Անկողնու սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես, գիշերազգեստը երկարաթև
  • Անձնական հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, մածուկ, սանր, սրբիչ, օճառ
  • Մարզական տաք հագուստ և սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ որոնցից մեկն անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող/
  • Լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ, լապտեր
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, նեթբուք
  • Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ, ցանկալի է 2 օրվա համար, նախատեսված մեկանգամյա օգտագործման)։

 

 

 

 

Это слайд-шоу требует JavaScript.

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s