Գրքոտ ուրբաթ․«Ընթերցում եմ, իսկ դու՞․․․»

20171020_104346

Սիրելի՛ սովոողներ, այսուհետ մեր ուսումնական ուրբաթ օրվա դասերը երբեմն կկազմակերպենք  «Ընթերցում եմ, իսկ դու՞․․․» նախագծային աշխատանքներով։ 

Նախագծի մասնակիցներ՝  6-8-րդ դասարանի սովորողներ, գրական հանդիպումներին մասնակցող այլ սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, լրագրողներ։

Ուսումնական միջավայրը՝ դասարանում, գրադարանում, այգում, պուրակում, քաղաքային գրադարաններում,  կլինի նաև ընտանեկան ընթերցումների շարք։

Ընթերցվող-քննարկվող նյութ կարող է լինել՝ պատմվածքը, էսսեն, հոդվածը, առակը, ակնարկը, հարցազրույցը, նամակը, պիեսը, հուշագրությունը, պոեզիան (փոքր ծավալի գրվածքների ընտրությունը նպատակահարմար է մեկ դասաժամի ընթացքում  քննարկելու համար):

Նախագծի կազմակերպման ուղղությունները

  • Անհատական ընթերցանության նյութերի քննարկում-վերլուծություններ
  • Գրական հանդիպում-զրույցներ գրողների, արվեստագետների, կինոգետների, լուսանկարիչների, ռեժիսորների հետ և՛ կրթահամալիրում, և՛ այլ հարթակներում
  • Բեմադրությունների կազմակերպում, տեսաֆիլմերի, ռադիոթատրոնի ստեղծում
  • Անհատական նախագծային այլ աշխատանքներ՝ սովորողի ընտրությամբ, նախասիրությաբ։

Նախագծի նպատակն է սովորողին հնարավորություն տալ՝

  • Ընթերցել ոչ ստանդարտ ու հետաքրքիր նյութեր նաև իր ընտրությամբ
  • Գրական հանդիպում-քննարկումների շնորհիվ ձևավորել 21-րդ դարի գրող-ընթերցող շփման մշակույթը՝ կարևոր ու հեռանկարային երկխոսությունը, քանի որ ստեղծագործողը պետք է ճանաչի իր ընթերցողին, ընթերցողը՝ ստեղծագործողին։ Այլապես ստեղծվածը կլինի անբնական, անշունչ, կտրված կյանքից, մարդուց։
  • Սովորել լսել դիմացինի կարծիքը, մտքերը, փաստարկված զրուցել, բանավիճել, ազատ ու անկաշկանդ արտահայտել մտքերը լսարանի առաջ
  • Նոր գիտելիքներ ձեռք բերել, ընթերցողական նոր ճաշակ ձևավորել, ի վերջո, պարզապես ընթերցանության նկատմամբ սեր արթնացնել։

Նախագծային աշխատանքների արդյունքների ամփոփումը՝ սովորողների, դասավանդողի բլոգներում, կայքերում, սոցցանցերում։

Առաջիկա ուրբաթյան հանդիպումների համար առաջարկում եմ ընթերցել պատմվածքներ հետևլալ հղումներով․

Գրապահարան․ պատմվածքներ

Գրանիշպատմվածքներ

Արդի վրացական արձակ։

 

Այս նախագիծը առանձին ընդգրկում է «Ընթերցում եմ իմ ժամանակակիցներին» նախագծային բաղադրիչը։

Նախագիծը իրականացվում է «Տիգրան Հայրապետյան» գրադարանի, «Գրաշխարհ» ամսագրի խմբագրակազմի, լրագրական ակումբի սովորողների, այլ սովորողների համատեղ գործունեության արդյունքում: 

Նախագիծը ենթադրում է հետևյալ աշխատանքային ուղղությունները՝

  • Հեղենակի ընտրություն՝ ըստ ներկա հասարակական-գրական-մշակութային կյանքում նրա ակտիվ գործունեության։
  • Հեղինակի ստեղծագործությունների ընթերցում, քննարկում-վերլուծություն ընտանիքում, դասարանում, այլուր։
  • Ընթերցած ստեղծագործությունների վերաբերյալ մտքերի, կարծիքների, խոհերի, հարցարանի կազմում մեդիափաթեթի տեսքով։ Ամփոփում սովորողի բլոգում, սոցիալական ցանցերում։
  • Ամբողջական ընթերցողական մեդիափաթեթի ստեղծում ուսուցչի բլոգում, «Գրաշխարհ» ամսագրում, կրթահամալիրի կայքում՝ ըստ սովորողների ընթերցողական փաթեթների։
  • Մեդիափաթեթի հասանելիության ապահովում տվյալ հեղինակին, սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողներին, սոցիալական ցանցերի մեր ընկերներին։
  • Համագործակցություն տվյալ հեղինակի հետ․ գրական հանդիպում-զրույցի կազմակերպում, նախապատրաստական աշխատանքներ։
  • Գրադարանի կողմից հեղինակի մեդիափաթեթի կազմում։ Ուսուցչի կողմից հանդիպման կազմակերպման ձևաչափի, օրվա, ժամի, վայրի մասին տեղեկույթի տրամադրում կայքում, էլեկտրոնային հարթակում նախապես։
  • Հանդիպում, ծանոթություն հեղինակի հետ՝ հարցադրումների, երկխոսական անկեղծ ու բաց զրույցի, ընթերցում-դիտում-քննարկումների միջոցով։
  • Հանդիպումից հետո նոր գիտելիքների, տպավորությունների, դիտարկումների ամփոփում սովորողների բլոգում, ուսուցչի կողմից՝ ամփոփում կրթահամալիրի, գրադարանի կայքում։
  • Որպես շարունակություն՝ շփում հեղինակի հետ սոցիալական ցանցում, մասնակցություն ամենուր կազմակերպվող նրա գրական հանդիպում-շնորհանդեսներին։

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s