Ձմեռային արձակուրդների առաջադրանքներ|12.22 — 8.01|

25630782_1797425193614575_922087385_n

Առաջադրանքները նախատեսված են 6-րդ և  8-րդ դասարանների սովորողների համար։

Դեկտեմբերի 22 — Հունվարի 8

Սիրելի՛ սովորողներ, ամանորյա արձակուրդային օրերի համար առաջարկում եմ հետաքրքիր գրքեր, ֆիլմեր։ Ընթերցանության, դիտման համար ընտրի՛ր դրանցից մեկը քո ցանկությամբ։ Արդյունքը պետք է ներկայացվի բլոգումդ վերլուծությունների, տեսաֆիլմերի, ռադիոնյութերի միջոցով։ Վերլուծելու համար օգտվի՛ր հարցաշարից։ Բոլոր նյութերի անհրաժեշտ հղումները դրված են։

8-րդ դասարանի առաջադրանքներ

Ստեղծագործական աշխատանքներ

  1. Ինչպե՞ս դիմավորեցի Ամանորը
  2. Ամանորին իմ ընտանիքի ամենասպասված հյուրը
  3. Տարեմուտի խոհեր
  4. Նոր տարու հետ նորանալով
  5. 2017թ.-ի իմ ձեռքբերումները
  6. Արի՜, Նո՛ր տարի, բայց այնպե՛ս արի․․․։
  7. քո ընտրությամբ։

Առաջարկվող գրքեր

  1. Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»․ գիրքը կա գրադարանում
  2. Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» 
  3. Ջերոմ Դեվիդ Սելինջեր  «Տարեկանի արտում անդունդի եզրին»
  4. Աննա Ֆրանկ «Աննա Ֆրանկի օրագիրը» , ռեժիսոր  Ջորջ Սթիվենսոնի      համանուն օսկարակիր ֆիլմն՝ այստեղ։

Հարցաշար

  1. Բլոգումդ տեղեկություններ հավաքի՛ր տվյալ ստեղծագործության հեղինակի մասին։
  2. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Ներկայացրու՛ գործողության տեղը, թելադրանքը, նկարագրությունը, գործողությունները:
  3. Դու՛րս գրիր քեզ դուր եկած հատվածները և գրի՛ր, թե որն է դրանց ասելիքը, խորհուրդը։
  4. Ցույց տվեք` որտե՞ղ իրականություն կա,  որտե՞ղ է երևակայությունը թելադրում:
  5. Բնութագրի՛ր  հերոսներին  (տարիքը, դեմքը, կարգավիճակը):
  6.  Առանձնացրեք նկարագրության, գույնի, ձայնի, թռիչքի տարրերը։  Տվյալ բառերը ասելիք ունե՞ն, թե՞ ինքնանպատակ են։

Ֆիլմեր՝ դիտելու և բլոգում դրանց մասին ձեր մտքերը, ուսումնասիրությունները գրելու համար.

6-րդ դասարանի առաջադրանքներ

Ստեղծագործական աշխատանքներ

  1. Ինչպե՞ս դիմավորեցի Ամանորը
  2. Ինչո՞վ է առանձնանում Ամանորն իմ ընտանիքում
  3. Ամանորին իմ ընտանիքի ամենասպասված հյուրը
  4. Սուրբ Ծննդյան գիշերը
  5. քո ընտրությամբ։

Առաջարկվող գրքեր

  1. Ռոալդ Դալ «Չարլին և շոկոլադի գործարանը»․ գիրքը կա գրադարանում
  2. Լայման Ֆրենկ Բաում  «Օզի կախարդը»
  3. Չարլզ Դիկկենս-  «Օլիվեր Թվիստի արկածները»
  4. Աստրիդ Լինդգրեն «Ավազակի դուստր Ռոնին»

Հարցաշար

  1. Առանձնացրո´ւ քեզ դուր եկած հերոսներին, գրիր, թե ինչու ես նրանց համակրում, ո՞ր հատկանիշներն ես կարևորում: Առանձնացրու նաև այն հերոսներին, ովքեր քեզ ընդհանրապես դուր չեն եկել, գրիր, թե ինչու:
  2. Ի՞նչ ես սովորել քո կարդացած գրքից, հատկապես որ մտքերն են քեզ դուր եկել, մտածելու տեղիք տվել:
  3. Բլոգումդ պատմի´ր քեզ դուր եկած հատվածների մասին։

Ֆիլմեր՝ դիտելու և բլոգում դրանց մասին ձեր մտքերը, ուսումնասիրությունները գրելու համար

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s