Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է

ՖՖՖԲԱՐ-5

Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: 

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք, այն մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Բարեկենդանը նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու եւ չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ պատճառով էլ Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ։Այս տոնը բացի «Բարեկենդան» անունից, ուներ նաև անվանման այլ ձևեր, օրինակ. «Բարիկենանք»՝ Նոր Նախիջևանում, «Փորեկենդան»՝ Ջավախքում, «Պարեկենդանք»՝ Արճակում, «Բըրգինդան»՝ Մեղրիում, «Պարգընդընք»՝ Մուսա Լեռում և այլն:

Փետրվարի 6-7

Ուսումնական-հետազոտական աշխատանք խմբերով

Թեմաներ-ուղղություններ

Բարեկենդան․ տոնի խորհրդի մասին

Բարեկենդան բառի ստուգաբանություն-բառարանային աշխատանք

Տոնին նվիրված խաղեր, ժողովրդական երգ ու պար

Բարեկենդանը` քրիստոնեական տոն

Բարեկենդանի խոհանոց

Հովհ․ Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի ընթերցում-դերային խաղ-ձայնագրություն

Խմբերը ուսումնասիրում և պատրաստում են հետաքրքիր դիմակներ, տիկնիկներ։

 

Փետրվարի 11-Նախագծային ճամփորդություն․ Բուն Բարեկենդանը LOFT-ում

 

Աղբյուրներ

Բուն Բարեկենդանի ծեսը

Բարեկենդան․ վիքիպեդիա հանրագիտարան

Բարեկենդանի տոնի մասին․qahana.am

Շնորհավոր բարեկենդան, բարով հասնենք Սուրբ Հարության

Գրիգոր Տաթևացի․ Քարոզ Բուն Բարեկենդանի

 

Բարեկենդանի երգերը անգիր սովորել․ երգերի միասնական կատարումը՝ առավոտյան ընդհանուր պարապմունքին, Մեդիաուրբաթ-ընդհանուր պարապմունքին։

Տերընդեզ

Աս տարի

Ադեն մածուն մերել է

 

8-րդ դասարանի սովորող Արեգ Սերոբյանը պատրաստել է բարեկենդանյան բովանդակային հարցազրույց մայրիկի՝ Վանուհի Սիմոնյանի հետ։ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s