«Գիտազրույց»- Հրաչյա Աճառյանը

«Գիտազրույց»  հաղորդաշարի երրորդ թողարկումը նվիրված է հայ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան օրվան։ «Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք է. քանի դեռ երկրի երեսին ապրում է գեթ մեկ հայ, կհիշվի մեծատաղանդ լեզվաբան Հրաչյա Աճառյանը»:

Հաղորդաշարի նախագիծն՝ այստեղ։ 

Հաղորդաշարի աշխատանքային խումբն՝ այստեղ։

Սիրելի՛ սովորող, առաջարկում եմ ընթերցել  Հրաչյա Աճառյանի մասին տրված նյութերից մեկը:

Իմ առջև են դրված Հայ հայի հատորները: Նա գլուխը կախ, ամբողջ իր կյանքի ընթացքում հավաքում էր հայերեն բառեր: Ու՞մ համար, ի՞նչ նպատակով…

Այդ հարցը մի այլ ոքի մեջ կարող է ծագել, բայց ոչ Հայ հայի: Ու նրան չտատանեց նաև այն, որ 37 թվականին երկու հայ` համազգեստավոր սևահեր հայն ու շիկահեր հայը, ծխախոտ էին հանգցնում նրա ճակատի վրա` մոխրաման դարձնելով ազնվաշուք գլուխը: Նա շարունակում էր առանձնացնել տառերը` որպես ինքնուրույն քանդակներ, ուրվագծային գլուխգործոցներ, ապա միացնում տարբեր արմատներով ու ածանցներով: Տառերը բացում էին իր գեների սկզբնաստեղծ և ի վերուստ սահմանած կազմախոսությունը: Այդ տառերն ու բառերը նկարագրությունն էին այն խոչ ու խութ արահետի, որ տանում էր իր կյանքի հազարամյակների սկիզբը, ու էլի նրա նախագո ծայրը գնում արմատանում էր Աստվածների մոտ: Ու Հայ հայը ոչ թե հիսուն տարեկան էր այդժամ, այլ մշտամնա ոգու տերը…

 ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

«Հայ հայը» պատմվածքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s