Ռեմարկի «Հաղթական կամարը»՝ գարնանային ընծա ընթերցողիս

28939430_1865334403540216_885822515_o«Մենք չենք մահանում: Մահանում է ժամանակը: Անիծյալ ժամանակը: Նա մահանում է անընդհատ: Իսկ մենք ապրում ենք: Մենք անվերջ ապրում ենք: Երբ արթնանում ես, գարուն է, երբ քնում ես՝ աշուն, իսկ նրանց միջեւ 1000 անգամ ձմեռը հերթափոխում է ամռանը եւ հակառակը: Եվ եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, եւ դա է ամենակարևորը․․․» 

                                                                                Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի  «Երեք ընկեր» վեպի՝ բնագից նորովի թարգմանության շնորհանդեսից հետո մեզ՝ ընթերցողներիս համար, թերևս, սպասելի էր գրողի մյուս գլուխգործոցի՝ «Հաղթական կամար» վեպի հայերեն թարգմանությունը բնագրից։ 

Այսօր «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի ունեցավ դասական ստեղծագործության հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, բնագրից՝ գերմաներենից, թարգմանությունը կատարել է մեր գործընկեր Վանուհի Բաղմանյանը: Հետաքրքիր էր շնորհանդեսի համար տարածքի ընտրությունը, ինչը, կարծում եմ, մարդկանց ուշադրությունը գրքի, չպարտադրող ձևաչափով շնորհանդես-միջոցառմանն ուղղակի կամ անուղղակի՝ կողքից հետևելու, իրար լսելու, տեղեկանալու, դարին բնորոշ տեղյակ լինելու իրավունքից օգտվելու մշակույթ է, ճաշակով մոտեցում ժամանակակից մարդուն։

Բարդ է պատկերացնելն անգամ, թե ինչ պատասխանատու գործ է հատկապես այս վեպի թարգմանությունը․ տարաբնույթ հույզերի ու ապրումների մի ողջ օվկիան պետք է գոյանա ներսդ, որ պայքարես-ձգտես-ապրես-ատես-սիրես, հուսաս, որ, ի վերջո, կլինես ու լինես՝ հանուն լինելիության պարզագույն իրավունքի․․․որպես թարգմանիչ՝ վեպի  տարածաժամանակային անցումներն ու շրջադարձերը հաղթահարելով՝ ռեմարկաշունչ տողերը միջովդ պետք է անցկացնես, մաղես ու թարգմանես՝  մեծ սեր ու հմտություն, խոնարհում ցուցաբերելով հեղինակի ամեն մի բառի նկատմամբ։ Վստահ եմ, որ նորից ընթերցելով՝  նոր  զգացողություններ եմ ապրելու՝ շնորհիվ  Վանուհու՝ ինձ արդեն ծանոթ ու հմուտ թարգմանական ձեռագրի։

Բարի ընթերցում բոլորիս

Առաջարկում եմ դիտել շվեդ հայտնի դերասանուհի  Ինգրիդ Բերգմանի գլխավոր դերակատարմամբ  համանուն ֆիլմը։

28870991_1733297546723119_8849102208499286232_n

28958831_1462199260573143_501049147994152386_n                                 28277064_1449596105166792_6754738848956222325_n

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s