Մարտ ամսվա առաջադրանքներ․ 6-րդ դաս․

05-7

Մարտի 24— ապրիլի 1- գարնանային արձակուրդի առաջադրանքներ

Մարտի 23

Տեքստային աշխատանք, կետադրություն

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր։

Վարդանը սփր-նեց աչքերը շողացին մռայլ մի ցոլքով և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց որոնք գնում էին դեպի սխրագործություն որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժը իր թիկունքում զգալով վճռեց կռվել մինչև վեր-ին շունչը։

Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մ-րճվեցին պարսիկների մեջ սկսվեց մի ահավոր նախ-իր։ Մատյան գունդը ըն-րկեց և սկսեց հետ-հետ շրջվել իրեն քաշելով պատառոտված ու շթո-ված թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց բայց իսկույն ևե- մխրճվեց ա-  թևը  Ս-նյաց ու-տադրուժ զորագնդերի մեջ որոնք չկարողանալով անդրադար-նել այդ հու-կու հարվածը ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը այդ անարվեստ բայց ո-ելից կռիվը։ Թվում էր վրիժառու դարերի կուտակված զայրույթն էր պո-թկում բռնակալների դեմ։

***

Դեռ ա-տոբուս չնստած հիշեցի որ Գեղար-ի ճանապար-ին է Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին նրա վա-վ-ուն աչքերը փայլեցին ու նա զարմացավ որ Չարենցին գիտեմ։ Ասացի որ Ուկրա-նայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։

Երբ ավտոբուսը կանգնեց որ-աքարե սանդու-քներով բլուրն ի վեր լռելյայն բար-րացանք դեպի քարե վարդագույն կամարը և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշու- ա-շեցուցիչ տեսարան աստվածաշնչյան լեռը ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել արևով ասկ-որված գագաթը։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որ-ը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։

Մարտի 21-22

Տնային-դասարանային աշխատանք

Ազգագրական, գրական-բանասիրական հետազոտություններ-Հայ ժողովրդական հավատալիքների ուսումնասիրություն․ Երկեր հտ․Է, Երևան, 1975

  1. Ճակատագրի հավատք (աստղեր, երկնային անիվ, ժամանակ, բախտ)
  2. Ջրերի և բույսերի, կրակի պաշտամունք
  3. Ամպրոպային զրույցներ
  4. Ոգիների, նախնիների պաշտամունք

Մարտի 21

Դասարանում

Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր։

Գարուն էր։ Բնությունը ապաքինվող ա-տահարվածի պես նայում էր թա-ծախառն ժպիտով։ Գարունը նոր էր լցվում նրա երակների մեջ և նա անր-ում էր աչքերը տամկությամբ լի։ Հևում էր անհուն տենչանքով։ Ծառերը լցվել էին թացությամբ  և վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ։

Մի ապաշխար-ող վանական խստահայա- ու թա-ծոտ ձյունաթ-ր մորուքով  նստած ձորապռնկի ժայռին խորասույզ նայում էր ներքև դեպի ջրաղացը որի միափե-կ նեղլիկ դռնակից ժրաջան մրջյունի պես ելումուտ էր անում մի կորամե-ք մարդ։ Վանքի մերձակա քողտի-ից դուրս եկավ մի ուրիշ վանական մի պարկ շալակին մագաղաթի ձեռագրեր էր բերում։ Վանական ընկերը վերցնելով մագաղաթի փաթեթը սկսեց հետաք-ին զ-ել ինչ-որ տող անվեր-անելի էր և խիստ շահագ-գ-ել էր նրան։

Ընդգծի՛ր ցուցական հոդով երեք գոյական։

  1. Վերջերս ձեռքիս ռադիոյով լսեցի, որ մոտ ժամանակներս աշխարհումս կլիմայական այնպիսի աղետներ են լինելու, որ վայ թե ծննդավայրումս այլևս ապրել չլինի, այդ պատճառով էլ մտադիր եմ փոխել բնակությանս վայրը։
  2. Ասում են՝ գիշերս առատ ձյուն է գալու, իսկ մոտ օրերս կփակվեն ճանապարհները․ երևում է՝ ձմեռս դաժան է լինելու։ Բայց գուցե բախտս բերի, և վնասված ոտքս չմրսեցնեմ, առողջությունս չփչացնեմ։

Ընդգծի՛ր դիմորոշ հոդով երեք գոյական յուրաքանչյուր շարքում։

  1. Տղաներդ, ամենքդ մի փունջ ծաղիկ վերցրած, կգաք մեզ՝ աղջիկներս շնորհավորելու կանանց տոնի առթիվ, իսկ մենք կհամբուրենք մեր ուսուցիչներին և նրանց կնվիրենք այդ ծաղկեփնջերը։
  2. Ոչ մեկդ գլխի չէր ընկել թևս մտնելու և ինձ անցկացնելու սառցակալած փողոցը․ երկուսդ էլ զբաղված էիք ընկերուհիներովդ, ես՝ անտեսված պապիկս, հույսս ինձ վրա դրեցի և կոտրեցի ոտքս։
  3. Բոլորս հույս ունեինք այդ օրը տեսնելու այնքան սպասված հյուրին․ ոչ մեկս չէր կասկածում, որ նա կգա, և ամենքս, մի-մի վարդ ձեռքներից, շարվել էինք ճամփեզրին։

Մենախոսություն, երկխոսություն թեմաներից մեկով․

  • Մենախոսություն  «Եթե ես Եղիշե Չարենցը լինեի․․․»
  • «Կաղամբը և արագիլը» երկխոսություն
  • «Ծառից ընկած տերևը»  մենախոսություն
  • «Կա՛նգ առ, ակնթարթ» մենախոսություն
  • «Երևանի ցայտաղբյուրները»
  • «Չափի զգացում»
  • «Ստի ոտքը կարճ է»
  • «Կյանքի սևն ու սպիտակը»
  • Այլ թեմա։

Տնային աշխատանք

Տեղեկություններ հավաքի՛ր միջնադարյան հայրենների մասին, գրի՛ր բլոգում և սովորի՛ր։

Ընթացիկ անգիրներ«Տաղ անձնական», «Անքնություն»

 

Մարտի 19

Տնային աշխատանք

Շարունակում ենք ընթերցել  «Որտեղ է Ե․ Չարենցի տունը» նյութը։

Սիրելի՛ սովորողներ, այսօր անգիր եմ հանձնարարում Նահապետ Քուչակի բանաստեղծությունները, որոնք կոչվում են հայրեններ։ Այդ հատվածները  բերանացի ասելու ենք նաև ընդհանուր պարապմունքին։

Հայրենները լսելու և ճիշտ սովորելու համար առաջարկում եմ տեսանյութ։ Տե՛ս 7:12:

***
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո՛յս՝ աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո՛ւր՝ ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջըրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

***

Մըտիկ իմ եարին արէք,
զինչ հագեր` ամէնն է կանաչ,
Հագեր գոյնըզգոյն կապայ,
կոճակ ու օղակն է կանաչ.
առեր ու պաղչան մըտեր,
ջուր կ’երթայ, եզերն է կանաչ.
Մըտիկ ծառերուն արէք,
ծառն ծաղկեր, տերեւն է կանաչ:

Մարտի 18

Ընթերցի՛ր և բլոգում տեղադրիր «Որտեղ է Ե․ Չարենցի տունը» նյութը։

Մարտի 17

Գործնական քերականություն

1.Դո՛ւրս գրիր անձնական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, ամենքը, մեկմեկու:

2.Ընդգծի՛ր ցուցական դերանունները։

Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս, ամենքը, միևնույն, ողջ, ամբողջ, միևնույն, սույն, միևնույն, ինչ, այսպես, այդպես այնպես, որքան, սա, դա, նույնտեղ, այնչափ։

3.Ընդգծի՛ր որոշյալ դերանունները․

  • միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
  •  ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
  • որտեղ, քանի, ինչպես, ինչու
  • իրար, որերորդ, քանիսը, այլ

4.Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական․

  •  ով, ինչ, երբ, սույն
  • ողջ, քանի, ինչու, որ
  • որտեղ, քանի, ինչպես, ինչու
  •  իրար, որերորդ, քանիսը, այ։

5. Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության  սխալ կա (ընդգծիր սխալ  օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակի ի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

6. Ընդգծի’ր հապավումները, գրի՛ր տեսակները՝ տառային, վանկային, վանկաբառային․
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ։

 

Մարտի 16

Գրի՛ր տեղեկություն Եղ․ Չարենցի «Տաղարան» շարքի մասին անգի՛ր սովորիր շարքի որևէ բանաստեղծություն, որը դեռ անգիր չենք սովորել։

Լրացուցիչ կրթություն- դիտել Երկունք ֆիլմը։

Մարտի 15

Տնային աշխատանք

Դիտել, բլոգում տեղադրել և վերլուծել  Հայկ Նահապետից հետո․ Եղ․Չարենց  ֆիլմը և բլոգում շարադրել, թե ինչի մասին է ֆիլմը։

Անգիր-  Եղ․ Չարենց «Տաղ անձնական»։

 

Մարտի 14

Գործնական քերականություն

1. Նշված աշխատություններից ո՞րը չի պատկանում հայ անվանի լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի գրչին.

2. Թավ գրված տրված բառերը  գրի՛ր համապատասխան շրջասույթների դիմաց։

Ռազմիկ, սկյուռ, կարտոֆիլ, գրել (շարադրել), մեծ փողատեր, մահվան ժամը հասնել, բանաստեղծ, կաշառակերություն․

  1. անտառի քաղցրասեր — 
  2. Ապոլոնի որդի —
  3. Արեսի զինվորյալ — 
  4.  բանջարեղենի արքա —
  5. գաբրիելյան փողը հնչեցնել —
  6.  ի գիր հանել —
  7. Մամոնայի պաշտոնյա —
  8.  սոցիալական քաղցկեղ —

3. Բառերից քանիսի՞ արմատին կարող է միանալ և բառ կազմել -իք վերջածանցը, կազմի՛ր հնարավոր տարբերակները և գրի՛ր։ 

Համերաշխորեն, հավաստել, աղուտ, բարունակ, արևագալ, ավետաբեր, կարծեցյալ, հիշաչարություն, անկեղծանալ։

4. Գրաբարյան տրված արտահայտությունները փոխադրի՛ր աշխարհաբար։ 

Մի՛ դատիք՝ զի մի՛ դատիցիք —

Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք —

Ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին —

Ամենայն չարիք մտանեն ի միտս  մարդոյ յանուսումնութենէ —

5.Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով։

(Ոտք) ոտքի, կրակ ու (բոց), ծափողջույն, տնե (տուն), ներս (առնել), (կիսով) չափ, կուժ(կոտրուկ), հասարակական(քաղաքական), (սերնդե)սերունդ, (ծուռտիկ)մուռտիկ, դեփ(դեղին), գաղափարական(քաղաքական), (երկու) երրորդ, (քչից)շատից, մեջք (մեջքի), (քաշել)մոտեցնել, (Սայաթ)Նովա, (ոլոր)մոլոր, (յոթից) ութ, մրցույթ(փառատոն), (դեմ) հանդիման, (հյուսիս) արևելք, հինգ(հարկանի), կաս(կարմիր), հարավ (արևմտյան), քուլա(քուլա), ելնող(մտնող):

 

Տնային աշխատանք

«Մարտիրոս Սարյանը Եղիշե Չարենցի մասին, «Դիմակները արվեստում», «10 հետաքրքիր իրերի մասին»: Այս երեք նյութերը ընթերցի՛ր, սովորի՛ր և տեղադրի՛ր բլոգում, կարող ես նաև տեսանյութ պատրաստել։

Անգիր-  Եղ․ Չարենց «Տաղ անձնական»

Մարտի 12-13

Դասարանում-տանը

Խմբային աշխատանք․ ընթերցում-սովորում-ներկայացնում ենք հետաքրքիր նամակներ, հուշեր Եղ․ Չարենցի մասին։ Խմբերը պատրաստում են նաև գեղեցիկ աուդիո-, տեսա-, ռադիոնյութեր։

Ի՞նչ է ռուբայաթը․ սովորի՛ր և տրված հատվածների հետ տեղադրի՛ր բլոգում։ Հատվածները անգիր սովորի՛ր։

1.Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
2. Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

 

Մարտի 8-11

Տնային աշխատանք

  • Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի  «Ծիածան» ժողովածուի մասին, գրի՛ր բլոգումդ:
  • Կարդա՛  Կապույտի,  Ոսկու,  Մանուշակագույնի շարքերը, բացահայտի՛ր կապույտ, ոսկեգույն, մանուշակագույն գույների խորհուրդը այս ժողովածուի մեջ: Նշի՛ր, թե  ի՞նչ գիտես այս գույների խորհրդի, նշանակության մասին ընդհանրապես:
  • Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, վերլուծի՛ր՝ բնութագրելով  հերոսին: 
  • Ընտրի՛ր «Ծիածան» ժողովածուից մեկ բանաստեղծություն, սովորի՛ր անգիր:

Մարտի 7

Դասարանում

Ընթերցի՛ր Եղ. Չարենցի առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» ( 1912թ.)

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին….

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…

Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

  1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:
  2.  Պատմի՛ր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):
  3. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտի՛ր տրամադրություն ստեղծող բառերը):
  4. Տրված բառերից կազմի՛ր բարդ բառեր՝ դրանք գործածելով նախադասությունների մեջ:         Չար, բարի, լի, գեղեցիկ, քնքուշ, միշտ:

Ստեղծագործական աշխատանք

  • Գարնան գալուն սպասելով
  • Գարունը սեր է ու կյանք
  • Հոգուս գարունը
  • Այլ:

Մարտի 6

Տնային աշխատանք

Վերհիշելու-սովորելու անգիրներ— ընդհանուր պարապմունքին ընթերցում ենք Եղ․ Չարենցի տրված բանաստեղծությունները։

Հովհ. Թումանյան «Շունը» պատմվածքը

1. Ընթերցի՛ր պատմվածքը, տեղադրի՛ր հղումը բլոգում և վերլուծի՛ր:
2. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Ի՞նչ նոր բան իմացար շան մասին: Դուրս գրի՛ր այդ հատվածները:
4. Դուք ի՞նչ կարող եք պատմել շան մասին: Եթե ունես շուն, պատմի՛ր նրա մասին։

Դասարանում

Գործնական աշխատանք

1. Կետադրի՛ր տեքստը։

Համարձա՛կ եղիր, փորձի´ր

Թագավորն իր հպատակներին գլխավոր հրապարակ հավաքեց որպեսզի պարզի թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:

Իմ հպատակներ նրանց դիմեց թագավորը ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ ինչ որ մեկն այն կլուծի: Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:

Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ով կարող է այն բացել հարցրեց թագավորը: Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները  կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին ապա խոստովանեցին որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին ուշադիր զննեց այն այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես ցած քաշեց: Այ քեզ հրաշք կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց
Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:

2.Ընդգծի՛ր ցուցական դերանունները։

Այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ, իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա, նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես։

3. Ընդգծի՛ր անձնական երեք դերանուն։

  1. Մյուս, ես, իրենք, սրանք, դուք, դա
  2. Ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք
  3. Մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք։

Մարտի 5

Գործնական քերականություն

1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Աղմուկի միջց հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
2. Ընդգծի՛ր նախադասությունների գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։
Օձերի որոշ տեսակներ, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:  Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի: Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը:  Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ  չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: 

3.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ՝քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:

Տնային աշխատանք

Ընթերցի՛ր և սովորի՛ր Եղ․ Չարենցի կենսագրական կարևոր տեղեկությունները, տեղադրի՛ր բլոգում՝ տեսանյութի, ռադիոնյութի կամ հետաքրքիր տեսաշարի տեսքով։

Վերհիշելու-սովորելու անգիրներընդհանուր պարապմունքին ընթերցում ենք Եղ․ Չարենցի տրված բանաստեղծությունները։

Մարտի 3-4

 Ստեղծագործակաան աշխատանք հետևյալ թեմաներից մեկով՝

  • «Ընկերոջս նման ուզում եմ»
  • «Ընկերս ինձ սովորեցրեց»
  • Այլ թեմա՝ կապված ընկերության հետ:

Լրացուցիչ աշխատանք․ Ընթերցի՛ր Եղ․ Չարենցի «Վահագն»   պոեմանման բանաստեղծությունը: Վերլուծի՛ր պոեմը՝ ըստ հարցադրումների՝

  1. Քանի՞ տողից է կազմված պոեմը:
  2. Քո փաստարկված կարծիք-խոհերը գրի՛ր պոեմի մասին:
  3. Ու՞մ, ինչի՞ դեմ է բողոքում Չարենցը այս տողերով:
  4. Չարենցը պոեմի «Փրկության արև Վահագնիդ տեսար» տողով հակադրվում է Հ.Հովհանիսյանի Վահագնի ծնունդը բանաստեղծությունը։ Փորձի՛ր համեմատական վերլուծություն անցկացնել երկու բանաստեղծությունների միջև:

 

Մարտի 2

Գործնական քերականություն

1) Լրացրո՛ւ բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով օ կամ ո:
Առրյա, թռչրս, ողրկ, բարրակ, անդրր, անրինակ, անգուտ, րբանոց, հայրդի, վքեր, դանավ, սալրղի, անգտակար, դեղնազծ, միրինակ, ամենարակյալ, շտապգնություն, ջրրհնեք, այդրինակ, հգուտ, վկիանոս,  հգս,  կրկնրինակ, խաղաղ-վկիանսյան, մեղմրեն, արագտն, առրեական, վաղրդյան, րմիզդուխտ, րըստրե, -վ, չգնել, այսր, պարզրոշ, հդս ցնդել,  արփիազծ, հիմնվին, եղբորրդի, տանավոր, զրուգիշեր, լացուկծ, քեռրդի, նորրյա, հատրյակ, վաղրք, արջարս, սևրակ, ակնաջղ:

2) Առանձնացրո’ւ  ոջ հոլովման ենթարկվող բառերը:

  • Սյուն, աներ, սկեսուր, գարուն, ընկեր, դուռ, քույր, քեռակին, նախկին, տիկնիկ
  • Տաճար, տանտիկին, սկեսրայր, հասցեատեր, լապտեր, մեղր, կին, մայրամուտ, դասընկեր
  • Հորաքույր, գործարան, գործարանատեր, խաղընկեր, այգաբաց, հորեղբայր, կալվածատեր, տիկին
  • Տալ, հարսնաքույր, վարագույր, տերտեր, երիցակին, զուգընկեր, բաժնետեր:

3) Նախադասություններն ավարտի՛ր:

  • Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց…
  • Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին թեև…
  • Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև…
  • Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ…
  • Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած…

4. Տրված ածականներից ի՞նչ անել  կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր  կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող  մասնիկներն ընդգծի՛ր:

Գեղեցիկ, հպարտ,  տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

5. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փոր­ձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է  -եր  վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.

Ա.  Ծառ, ձայն, քար, կով,  արջ,  փունջ, լուր, բառ, հայ, ցեղ, սիրտ, գիր,  սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ, քույր, մայր, ձեոք, ոտք, տատ, պապ:

Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ,  բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ, պանրագործ:

Մարտի 1

Տնային աշխատանք

6.4 դասարան

«Անուշը» պոեմի և ֆիլմի վերլուծություն․ ֆիլմի և պոեմի ստեղծման պատմություն, նմանություն-տարբերություններ, ֆիլմային հետաքրքիր լուծումներ։

«Անուշը» պոեմի նախերգանքը  սովորի՛ր անգիր։

6.6 դասարան

Ընտրի՛ր և ընթերցի՛ր Հովհ․Թումանյանի պատմվածքներից մեկը, վերլուծություն գրի՛ր բլոգում՝ չմոռանալով տեղադրել ընթերցած պատմվածքի հղումը։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s