2017-18 ուստարվա հաջողված նախագծեր

sebbd-1-1

Ամփոփելով կրթահամալիրում իմ շուրջ մեկամյա աշխատանքային գործունեությունը՝ կցանկանայի առանձնացնել մի քանի հաջողված և երկարաժամկետ նախագծային աշխատանքներ, որոնք համակարգել, կատարել եմ սիրով և բարեխղճությամբ։

«Գրաշխարհ» էլ․ ամսագիր —  Արդեն մեկ տարի է, ինչ ակտիվ, սովորող, ստեղծագործող սովորողների գործուն մասնակցությամբ ամսագրային գործունեություն ենք իրականացնում, որը հրաշալի առիթ է՝ բացահայտելու մտածող, շնորհաշատ պատանիներին, և, ինչու ոչ, նաև ուղղորդելու, ոգևորելու նրանց։ Ամսագրային գործունեության նպատակներից մեկը դարձյալ տարբեր դպրոցների սովորողների ներառումն է  մեր աշխատանքում։ 

«Թարգմանում ենք» նախագծային աշխատանքներ

Մտահանք․ հեղինակային ստեղծագործություններ

Ուսումնական մեդիափաթեթներ

«Ընթերցում եմ, իսկ դու՞․․․» նախագծային աշխատանքներ

 

«Վարդենիկ գետը համայնքում» նախագիծ

Լրագրողների ակումբ շուրջտարյա նախագիծ — ակումբային գործունեությունը սկսվեց այս տարվա մայիսից։ Սեպտեմբերից լրագրությունը դարձավ ընտրությամբ դասաժամ։ Դասընթացին մասնակցում է սովորողների նոր խումբ։ 

Երկարաժամկետ ռադիոնախագիծ․ Լրատվական ռադիո․ |FM 105.17|

«Գիտազրույց» հաղորդաշար. նախագծի մեկնարկ

«Շրջիկ լրատու» նախագիծ

Ամենամսյա հայոց լեզվի ֆլեշմոբի համակարգում — ոչ միայն համակարգում եմ, այլև յուրաքանչյուր ամիս կազմում, մշակում եմ ֆլեմոբի առաջադրանքներ, ապա ստուգում ամփոփում եմ արդյունքները։ Ուրախությամբ եմ նշում, որ հարյուրավոր սովորողներ ակտիվ և ինքնակամ մասնակցում են ֆլեշմոբին։ Ֆլեշմոբին նաև մասնակցում են  հանրապետության տարբեր մարզերի, այլ երկրների դպրոցների սովորողներ․ ակտիվներին այս տարի պարգևատրել ենք և հայերենագիտական ճամբարում ներառել, ինչը, կարծում եմ, ոգևորող ձեռքբերում է։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s