
Հայաստանում առաջին ջերմազգայուն գրքից ընտրված հատվածներ։
Ամենամութ գիշերվա մեջ
փակուղու ամենավերջում
կավե պատին
հասմիկ է ծաղկում։ (Աբբաս Քիառոստամի)
Читать далееՀայաստանում առաջին ջերմազգայուն գրքից ընտրված հատվածներ։
Ամենամութ գիշերվա մեջ
փակուղու ամենավերջում
կավե պատին
հասմիկ է ծաղկում։ (Աբբաս Քիառոստամի)
Читать далееՀատված վեպից
«Նա ինձ կապել ու բանտարկել է ուզում,- մտածեց Լիլիանը,- և նա հպարտ է դրանով ու դա «ամուսնություն, հոգատարություն ու սեր» է անվանում, և գուցե այդպես է, որ կա: Բայց ինչո՞ւ չի հասկանում, որ այն, ինչով նա հպարտանում է, հենց այն է, ինչ վանում է ինձ»:
Читать далееԱշխատանքի մասին
Մի հողագործ ասաց. «Խոսի՛ր մեզ հետ Աշխատանքի մասին»:
Եվ նա պատասխանեց՝ ասելով.
-Դուք աշխատում եք, որպեսզի երկրի և նրա հոգու հետ ներդաշնակ լինեք,
Քանզի պարապ լինել, նշանակում է կորցնել տարվա եղանակների ռիթմը և դուրս ընկնել կյանքի երթից, որ հպարտ հնազանդությամբ գնում է դեպի անսահմանություն:
Читать далееԵրկու ամերիկացի էր միայն այդ հյուրանոցում կանգ առել: Սենյակ մտնելիս ու դուրս գալիս աստիճանների վրա հանդիպողներից նրանք ոչ ոքի չէին ճանաչում:
Читать далееՈւսուցանելու մասին
Հետո ասաց մի ուսուցիչ. «Խոսի՛ր մեզ հետ Ուսուցանելու մասին»:
Եվ նա պատասխանեց.
-Ոչ ոք չի կարող ձեզ համար բացահայտել այլ բան, քան այն, ինչ արդեն կիսաքուն պառկած է ձեր գիտելիքի արշալույսին:
Читать далееՍկիզբ առած փոփոխություններից արևմուտքն անհանգիստ էր: Արևմտյան նահանգներն անհանգիստ էին, ինչպես ձիերն ամպրոպից առաջ: Խոշոր սեփականատերերն անհանգիստ էին՝ զգալով փոփոխությունները և չհասկանալով դրանց բնույթը: Խոշոր սեփականատերերը հարվածում էին անմիջապես իրենց առնչվող ամեն բանին՝ կառավարության ընդարձակվող կազմին, աշխատավորների աճող համախմբվածությանը, նորանոր հարկերին, տնտեսական նոր ծրագրերին՝ չհասկանալով, որ դրանք ընդամենը հետևանքներ են, ոչ թե պատճառները: Հետևանք և ո՛չ պատճառ: Հետևանք և ո՛չ պատճառ:
Читать далееԵս գիտեմ, որ այս պարգևն ինձ չի տրվել իմ անձի համար, այլ իմ աշխատանքի, կյանքի աշխատանքի, մարդկային հոգու ծանր աշխատանքի և տառապանքի դիմաց, ոչ թե հանուն փառքի ու շահի, այլ մարդկային հոգին ունենալով իբրև նյութ ու դրա հիման վրա ստեղծելու այն, ինչ նախկինում գոյություն չի ունեցել: Դրա համար ընդունում եմ, որ այս մրցանակը հենց ինձ համար է:
Читать далееՀիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա: Читать далее
Մի քանի տարի առաջ Փարիզի Աստվածամոր տաճարը դիտելիս, ավելի ճիշտ` մանրակրկիտ զննելիս, այս գրքի հեղինակը աշտարակներից մեկի խավար մի անկյունում գտավ պատի վրա, ձեռքով փորագրված հետևյալ բառը.
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ է պետք անել և հենց այդպես էլ անում են: Մարդիկ, որոնք «մշակում են» են իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները տիրանում են իրենց իսկ իրականությանը: