Մեդիագրագիտության դասընթաց Աղվերանում

received_1689922641103028

Հուլիսի 16-18-ը Աղվերանում անցկացվեց Մեդիագրագիտության վերապատրաստման եռօրյա դասընթաց, որը պարբերաբար կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Երևանից և մարզերից ժամանած ուսուցիչներ էին մասնակցում դասընթացին, որն անցկացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։ Դասընթացի հիմնական նպատակն է մեդիագրագիտությունը կրթության մեջ ներդնելն ու թեմայի շուրջ իրազեկությունը բարձրացնելը։ Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքն ու տեղեկատվությունը հասկանալու, վերլուծելու, ստուգելու, մեդիայից օգտվելու կարողությունն է: Читать далее