
Սկիզբ առած փոփոխություններից արևմուտքն անհանգիստ էր: Արևմտյան նահանգներն անհանգիստ էին, ինչպես ձիերն ամպրոպից առաջ: Խոշոր սեփականատերերն անհանգիստ էին՝ զգալով փոփոխությունները և չհասկանալով դրանց բնույթը: Խոշոր սեփականատերերը հարվածում էին անմիջապես իրենց առնչվող ամեն բանին՝ կառավարության ընդարձակվող կազմին, աշխատավորների աճող համախմբվածությանը, նորանոր հարկերին, տնտեսական նոր ծրագրերին՝ չհասկանալով, որ դրանք ընդամենը հետևանքներ են, ոչ թե պատճառները: Հետևանք և ո՛չ պատճառ: Հետևանք և ո՛չ պատճառ:
Читать далее