Տրուբադուր՝ միկրոֆոնը ձեռքին

Առաջին հայացքից թվում է, թե Շառլ Ազնավուրը էստրադային երգիչ է՝ ամենաբարձր տեսակի: Թեթև երաժշտության ժանրի վարպետ արտիստ: Եվ իրոք, նա երգում է (մի պահ ընդունենք, որ «երգում է») էստրադային ժանրի արտահայտչամիջոցներով, ոչ միայն ձայնա-երաժշտական, այլև ռիթմիկ «թեթև» շարժուձևերի այնպիսի հնարանքներով, որոնք հատուկ են ժամանակակից էստրադային արվեստին:

Читать далее

Ակսել Բակունց, փոքրիկ ֆելիետոն

1915-ին Շուշիի «Փայլակ»  թերթում Ակսել Բակունցը Գորիսի քաղաքագլխի և կառավարիչների դեմ գրում է ֆելիետոն, ինչը նրա ձերբակալության պատճառն է դառնում։ Բանտարկությունից օրեր անց նրան ազատում են կալանավայրից այն պայմանով, որ ուսուցչության մեկնի հեռավոր Լոր գյուղ։

Մաթվեյ Մաթվեիչը

(Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ)

Читать далее

Ես իմ անուշ Հայաստանի — Առաջին տողը

Բանաստեղծության (մանավանդ անվերնագիր բանաստեղծության) աառաջին տողը ոչ միայն նրա բովանդակության և պատկերային համակարգի ելակետն է, այլև նրա յուրօրինակ անցաթուղթն ու նշանագիրը, որով այն ճանաչվում և մտնում է ընթերցողի գիտակցության մեջ։ Բանաստեղծության ճիշտ ըմբռնումը սկսվում է նրա առաջին տաղի ճշմարիտ մեկնաբանությունից։

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում․․․

Читать далее

Դինո Բուցատի — Սիրո դեմ

dino_buzatti_maschina_de_scrivereՀիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա: Читать далее