2017-18 ուստարվա հաջողված նախագծեր

sebbd-1-1

Ամփոփելով կրթահամալիրում իմ շուրջ մեկամյա աշխատանքային գործունեությունը՝ կցանկանայի առանձնացնել մի քանի հաջողված և երկարաժամկետ նախագծային աշխատանքներ, որոնք համակարգել, կատարել եմ սիրով և բարեխղճությամբ։ Читать далее

Լրագրողների ակումբի հյուրն է տիար Բլեյանը

Դեկտեմբերի  22-ին  Լրագրողների ակումբի սպասված հյուրն էր կրթահամալիրի  տնօրեն տիար Բլեյանը։  Զրույցի երկրորդ հատվածը դիտեք տեսանյութում։

Читать далее

Ամանորյա հանդիպում-զրույց տիար Բլեյանի հետ

Դեկտեմբերի 22-ին Լրագրողների ակումբի սպասված հյուրն էր կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը։ Հանդիպման միջավայրը, որ ընտրել և պատրաստել էին սովորողները, նպաստեց անկաշկանդ զրուցելու և իրենց կարծիք-հարցադրումները անելու։ Հետաքրքիր զրույցի առաջին հատվածը դիտեք տեսանյութում։

Читать далее

Ամանորյա ներկայացումներ

Ներկայացում — մյուզիքլ․ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու «Քիթը»  Լիլիթ Մադոյան, Հռիփսիմե Գալստյան, Երանուհի Խլղաթյան և ընկերներ

Վայրը՝ Մեդիադահլիճ

Սկիզբը՝ ժ․12:00 

Տևողությունը՝ 20 րոպե:

Читать далее

Գիրք կարդալը կենսաձև է

Գրքեր չընթերցող մարդը նման է անկիրք, առանց երևակայության ու թռիչքի դատարկ տարրայի: Պատերից ներս դատարկություն է, ու քամին էլ մի տեսակ ալարում է սուլել անբովանդակ տարածության ներսում: Ասածս այն է, որ թռիչքի համար կարդալ է պետք: Մտածելու, ապրելու համար կարդալ է պետք: 

«Ընթերցում եմիսկ դու՞․․․» նախագծով  սովորողների հետ երբեմն ուրբաթյան ընթերցումներ ենք կազմակերպում  մեր սիրելի գրադարանում, ապա քննարկում, ամփոփում ենք բլոգներում։

Читать далее

«Գետը համայնքում» փնջային հավաքի նախագիծ

img_6792

Ընդունելության ծրագիր

«Գետը համայնքում» նախագծով  սեբաստացի սովորողները եռօրյա ճամփորդական ծրագրով 09.29-01.10 Վարդենիկ համայնքում էին։ Արդյունքում ստեղծվել է հաշվետու նյութերի հետևյալ  մեդիափաթեթը։ Читать далее

Կրթահամալիրի հյուրն է արդի հայ արձակագիր Գրիգը

19702440_1910419682503909_7590688040545551115_n«Ընթերցում եմ, իսկ դու՞․․․» նախագծի  շրջանակում 6-րդ և 8-րդ դասարանի սովորողների հետ, որպես լրացուցիչ կրթություն, ընթերցում և ուսումնասիրում ենք  ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Նմանատիպ նախագծային ուսուցումը մեզանում ձևավորված գրող-ընթերցող շփման մշակույթի տարածման կարևոր ու արդյունավետ քայլերից կարող է համարվել։

Այս ուրբաթ կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կհյուրընկալի ժամանակակից արձակագիր  Գրիգին։ Читать далее