Մ. Սեբաստացուն նվիրված դպիրյան ֆլեշմոբ

dpirԱռաջադրանք

Աշխատանքի տևողությունը՝ փետրվարի 6-9:

7-րդ, 8-րդ դասարաններ

Ծրագիրն ամբողջությամբ՝ mskh.amում:

Առաջին փուլ. ծանոթանում ենք «Դպիր» ամսագրի հետ (հասցե, կառուցվածք, բովանդակային ուղղություններ, դիզայն):

Երկրորդ փուլ. «Դպիր» ամսագրի աշխատանքային հարթակները.

Աշխատում ենք՝ ըստ mskh- ում հրապարակված ծրագրի:

Հայերենի բարբառները

Հայերենի բարբառներըtarer-1

8-րդ դ. հայ մատենագիր Ստեփանոս Սյունեցին թվարկում էր 7 բարբառ` Կորճայքի, Տայքի, Խութի, Չորրորդ Հայքի, Սպերի, Սյունիքի և Արցախի: Հետագա հեղինակները երկար ժամանակ բարբառների հանգամանալից դասակարգում չեն կատարել` տեղեկություններ տալով միայն իրենց ծանոթ բարբառների մասին:Առաջինը Հրաչյա Աճառյանն է փորձ արել տալու հայ բարբառների ընդհանուր և հանգամանալից դասակարգում` 20-րդ դարի սկզբներին թվարկելով 31 բարբառ:

Читать далее

Բնագիտատեխնիկական կլոր սեղան-ասուլիս

20170127_132843Հունվարի 27-ին, ժամը՝ 13:15-ին, ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների  ցուցադրությունից հետո կենտրոնական ընթերցասրահում հրավիրվեց կլոր սեղան-ասուլիս լրագրողների հետ՝ ստուգատեսների, ճամբարների ղեկավարների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում քննարկվում էր ստուգատեսային աշխատանքների կազմակերպման, ընթացակարգի և ստացված արդյունքների հարցերը: Ասուլիսը վարում էր ստուգատեսի կազմակերպիչ և համակարգող Էմանուել Ագջոյանը, ով մինչ ներկաների հարցերին պատասխանելը նշեց, Читать далее

Լրաքաղ բնագիտատեխնիկական էքսպո ցուցահանդեսից

img_538226Այսօր՝ հունվարի 27-ին, կրթահամալիրում հունվարյան ուսումնական ճամբարային շրջանի ամփոփիչ օրն է, որը հագեցած էր բազմաբնույթ հետաքրքիր նախագծերով: Առավոտյան անհամբեր սպասում էի ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների ցուցադրությանը՝  Expo 2017-ին, որին մասնակցում էին և՛ կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները, և՛ հանրապետության տարբեր մարզերի ուսումնական հաստատություններից եկած սովորողների խմբերը: Մարմարյա սրահում մինչ ցուցադրության նախապատրաստական աշխատանքներն էին կատարվում, ուշադրությունս միանգամից գրավեց 13-րդ տաղավարը: Մարդիկ խմբվել ու հետաքրքրությամբ հետևում էին Միջին դպրոցի Ռոբոտիքս ակումբի սովորողների և ղեկավարի՝ Գնել Հարությունյանի պատրաստած նորարարական սարքավորումների աշխատանքին: Շատ տպավորիչ էր 3D տպագրիչ ռոբոտը. ուզում ես անվերջ կանգնել ու հետևել այս սարքի աշխատանքի ընթացքին: Երբ արարվածն է արարարում, դա երևի մի այլ ոգեշնչում է ստեղծագործողի համար: Читать далее

Ճամբարային այց 💻 Մերգելյան ինստիտուտ.Դիջիթեքի նվերի 🎁 հետքերով

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր ՝ հունվարի 25-ին,  ընկեր Գնելի խմբի և ընկեր Լիլիթի ուղեկցությամբ այցելեցինք Մերգելյան ինստիտուտ: Մեզ միացան նաև այլ ջոկատի անդամներ: Բարձրացանք չորրորդ հարկ` «Արմթաբ» տեխնիկայի գործարան: Սկզբում մուտքի մոտ հավաքեցին մեր հեռախոսները և ֆոտոխցիկները : Մեզ հատկացրին շապիկներ և գլխարկներ, որպեսզի հագուստի փոշին և վարսերը չխաթարեն մեր աշխատանքի ընթացքը: Երկու ժամով մենք դարձանք «Արմթաբ»-ի  աշխատակիցներ: Ծանոթացանք «Արմթաբ»-ի արտադրած  տեխնիկային: Կրեցինք  մետաղյա թևնոցներ, որոնց օգնությամբ սարքը չի կարողանա վերցնել ավելորդ էներգիա: Բաժանվեցինք երկու խմբի և պատրաստեցինք երկու Արմթաբ 10.04 պլանշետ:

Նյութը՝  Քրիստինա Մեսրոպյանի բլոգում:

Գիտագործնական ուրբաթ․ կլոր սեղանների ամփոփում

20170120_104047

Այսօր՝  հունվարի 20 -ին,  հունվարյան ուսումնական ճամբարի շրջանակում մեկնարկած գիտագործնական մանկավարժական հավաք կլոր սեղանների ամփոփման օրն է։ Հնգօրյա այս հավաքների, քննարկումների կարևորությունը նկատելի է մեր՝ սեբաստացիներիս կյանքում, աշխատանքում, սովորելու գործընթացում։ Յուրաքանչյուր իրականացրած և դեռ ընթացքի մեջ   գտնվող նախագիծ, յուրաքանչյուր միտք, առաջարկ, որ լսվում է, դա արդեն իսկ շարժում է․ դա մեր կյանքի շարժումն է․․․այո՛, էլ ի՞նչ գաղափար, միտք, խոսք, եթե դա շարժում չի դառնալու, եթե այդ շարժման, ընցացքի, տարերքի կրողը մարդը չի լինելու։ Читать далее