Միջմշակութային հաղորդակցություն մանկավարժական ճամբարում

20180619_131545

Արդեն երկու օր է, ինչ կրթահամալիրում մեկնարկել է հունիսյան մանկավարժական բաց ճամբարի առաջին փուլը, որին մասնակցում են ինչպես սեբաստացի, այնպես էլ այլ դպրոցներից եկած դասավանդողները։  Читать далее

«Թևավոր» ազգի անմահական գինիները

20170421_140605-278x173Հերթական ուրբաթը, որը անվանի մարդկանց հետ նոր ծանոթությունների ու զրույցների առիթ է ընձեռնում: Այս անգամ Գեղարվեստի «Հարթակ» ակումբի հյուրն էր  հեղինակ-կատարող, բանաստեղծ, շինարար-ճարտարապետ, «Տրինիտի Կանյոն այգիներ»ի տնօրեն, գինեգործ Հովակիմ Սաղաթելյանը: Մինչ հանդիպման գնալը ծանոթացել էի հյուրի մասին պատմող  մեդիափաթեթին և սպասում էի հանդիպմանը: Միայն կենսագրության ընթերցումը բավարար էր ենթադրելու համար, որ հետաքրքիր հանդիպում-զրույց է սպասվում. չսխալվեցի, Читать далее

Գրքատոն ֆլեշմոբ

20170227_170302

Ձյունառատ, արդեն երկարատև ու չնահանջող ցուրտ ձմռանը դիմանում ենք շարժվելով, կրթահամալիրյան ակտիվ կենսակերպով: Բա ո՞նց, շարժումը կյանք է, կյանքը՝ շարժվողինը: Ակտիվ դաս-պարապմունքներից հետո նորից չենք անցնում պասիվ դրությանը. այս անգամ հասանք Ազգային գրադարան, որտեղ 8-9-րդ դասարանների սովորողների հետ գրքատոն գրական, մշակութային ֆլեշմոբ կազմակերպեցինք՝ նվիրված մայրենի լեզվի օրերին: Ինչպես գրադարանի տնօրենը նշեց. «Պատմության մեջ երբևէ չի խախտվել գրադարանի լռությունը…», բայց  էլ ովքե՞ր պետք է «խախտեին լռությունը», եթե ոչ՝ սեբաստացիները իրենց թարմ շնչով, նեղ սահմաններ, դոգմաներ չհանդուրժող տարբերվող տեսակով: Читать далее

Հանդիպում տիկին Բաքրաձեի հետ

img_9322-278x173Այսօր՝  փետրվարի 10-ին, կրթահամալիրի «Հարթակ» ակումբի հյուրն էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին՝ Եկատերինա Բաքրաձեն: Հանդիպմանը ներկա էինք նաև մենք՝ Միջին դպրոցի սաներս, ինչպես նաև կրթահամալիրի Ավագ դպրոցի Վրացախոսների ակումբը: Ծափողջույններով դիմավորեցինք մեր հյուրին: Հանդիպումը բաժանված էր երեք մասի: Սկզբում ներկաները հնչեցրին բազմաբնույթ հարցեր՝ լսելով հետաքրքիր պատասխաններ: Տիկին Բաքրաձեն մեզ պատմեց Читать далее

Բնագիտատեխնիկական կլոր սեղան-ասուլիս

20170127_132843Հունվարի 27-ին, ժամը՝ 13:15-ին, ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների  ցուցադրությունից հետո կենտրոնական ընթերցասրահում հրավիրվեց կլոր սեղան-ասուլիս լրագրողների հետ՝ ստուգատեսների, ճամբարների ղեկավարների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում քննարկվում էր ստուգատեսային աշխատանքների կազմակերպման, ընթացակարգի և ստացված արդյունքների հարցերը: Ասուլիսը վարում էր ստուգատեսի կազմակերպիչ և համակարգող Էմանուել Ագջոյանը, ով մինչ ներկաների հարցերին պատասխանելը նշեց, Читать далее

Լրաքաղ բնագիտատեխնիկական էքսպո ցուցահանդեսից

img_538226Այսօր՝ հունվարի 27-ին, կրթահամալիրում հունվարյան ուսումնական ճամբարային շրջանի ամփոփիչ օրն է, որը հագեցած էր բազմաբնույթ հետաքրքիր նախագծերով: Առավոտյան անհամբեր սպասում էի ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների ցուցադրությանը՝  Expo 2017-ին, որին մասնակցում էին և՛ կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները, և՛ հանրապետության տարբեր մարզերի ուսումնական հաստատություններից եկած սովորողների խմբերը: Մարմարյա սրահում մինչ ցուցադրության նախապատրաստական աշխատանքներն էին կատարվում, ուշադրությունս միանգամից գրավեց 13-րդ տաղավարը: Մարդիկ խմբվել ու հետաքրքրությամբ հետևում էին Միջին դպրոցի Ռոբոտիքս ակումբի սովորողների և ղեկավարի՝ Գնել Հարությունյանի պատրաստած նորարարական սարքավորումների աշխատանքին: Շատ տպավորիչ էր 3D տպագրիչ ռոբոտը. ուզում ես անվերջ կանգնել ու հետևել այս սարքի աշխատանքի ընթացքին: Երբ արարվածն է արարարում, դա երևի մի այլ ոգեշնչում է ստեղծագործողի համար: Читать далее

Գիտագործնական ուրբաթ․ կլոր սեղանների ամփոփում

20170120_104047

Այսօր՝  հունվարի 20 -ին,  հունվարյան ուսումնական ճամբարի շրջանակում մեկնարկած գիտագործնական մանկավարժական հավաք կլոր սեղանների ամփոփման օրն է։ Հնգօրյա այս հավաքների, քննարկումների կարևորությունը նկատելի է մեր՝ սեբաստացիներիս կյանքում, աշխատանքում, սովորելու գործընթացում։ Յուրաքանչյուր իրականացրած և դեռ ընթացքի մեջ   գտնվող նախագիծ, յուրաքանչյուր միտք, առաջարկ, որ լսվում է, դա արդեն իսկ շարժում է․ դա մեր կյանքի շարժումն է․․․այո՛, էլ ի՞նչ գաղափար, միտք, խոսք, եթե դա շարժում չի դառնալու, եթե այդ շարժման, ընցացքի, տարերքի կրողը մարդը չի լինելու։ Читать далее

Գիտագործնական լրաքաղ (օր երրորդ)

20170118_102646       Այսօր հունվարյան ճամբարի շրջանակներում մեկնարկած գիտագործնական հավաքի կլոր սեղան քննակումների երրորդ օրն է։ Ես ընկերներիս հետ, ուսուցչիս ուղեկցությամբ շտապում եմ ներկա գտնվել և լուսաբանել կենտրոնական ընթերցասրահում կազմակերպված կլոր սեղանին, որը տևելու է ժամը՝ 10:00-11:00: Գիտագործնական հավաքի բացումը եղավ  Ժաննա Հակոբյանի  և սովորողների նախագծային աշխատանքների ներկայացմամբ։ Շատ հետաքրքիր տեղեկատվություն էր սա այն մասին, թե ինչպես է սովորողը ներկայացնում և ընկալում տեղեկությունը։ Նախագիծը, նշեմ, ունի հստակ սահմանված նպատակներ, այն է ՝ ինչպես զարգացնել սովորողների խոսքային հմտությունները, գրագետ խոսքը, որպեսզի նրանք կարողանան անկաշկանդ ինքնաարտահայտվել, հաղոդակցվել շրջապատի մարդկանց հետ, ներկայացնել սեփական տեսակետները։

Читать далее

Գիտագործնական հավաք (օր երկրորդ)

20170117_101100Արդեն երկրորդ օրն է, ինչ մեկնարկել է գիտագործնական հավաքի կլոր սեղան քննարկումները: Այսօր՝ ժամը 10:00-11:00, ընկերներիս հետ մասնակցեցի կենտրոնական ընթերցասրահում կազմակերպված կլոր սեղան քննարկմանը: Ասեմ, որ նախապես դպրոցի կայքերից տեղյակ էի, թե ո՞վքեր և  ի՞նչ նախագծերով են ներկայանալու: Բայց, իհարկե, հետաքրքրությանս շրջանակը այդքանով չսահմանափակվեց: Շտապեցի, ինչպես ընկեր Լիլիթն է ասում՝ թանկ կապիտալը՝ տեղեկատվությունը, սպունգի պես քաշելու:                                                                                                       Читать далее

Գիտագործնական հավաքի կլոր սեղան ուսումնական ճամբարում

16117900_1710554665941577_89049261_nԱյսօր` հունվարի 16-ին, ընդհանուր պարապմունքից հետո, կենտրոնական ընթերցասրահում մեկնարկեց հեղինակային մանկավարժության գիտագործնական հավաքի կլոր սեղան քննարկումը: Հավաքի շրջանակներում ներկայացվեց Աշոտ Տիգրանյանի, Մարիետ Սիմոնյանի  և սովորողների հեղինակային նախագծերը:
Ծանոթացա մեր սովորող ընկերների հետաքրքիր նախագծերին, տեղեկացա կատարած և դեռ ընթացքի մեջ գտնվող  աշխատանքների մասին: Մարիետ Սիմոնյանի սովորողները պատմեցին իրենց Читать далее