
Ամեն ինչ մեռնում է, միայն այս կարելի է ճանաչել կյանքում․ ոչինչ դուրս չի մնում մահից, ոչինչ զերծ չի մահից։ Այսպես տղերքը նստում են ու պատմություններ գրում, առաջ են գնում դանդաղ ու հեշտ, ու թող այդպես լինի, ամեն ինչ մեռնում է։ Նրանք լավ դիրք են ընդունում ու գրում մեկի մասին, որն ինչ-որ տեղ սենյակ է մտնում, հանդիպում ուրիշներին և անում մի բան, ցանկացած բան, ցանկացած մեկը: Նրանք վերցնում են բոլոր դափնիները և չեն հիշեցնում մեզ, որ ամեն ինչ մեռնում է․ չեն ասում, որ ամեն ինչ արդեն կիսամեռ վիճակում է: Միգուցե նույնիսկ չգիտեն, ահա թե ինչու եմ ինքս ինձ վտանգի ենթարկում:
Читать далее