Ուիլյամ Ֆոլքներ |Նոբելյան բանախոսություն

Ես գիտեմ, որ այս պարգևն ինձ չի տրվել իմ  անձի համար, այլ իմ աշխատանքի, կյանքի աշխատանքի, մարդկային հոգու ծանր աշխատանքի և տառապանքի դիմաց, ոչ թե հանուն փառքի ու շահի, այլ մարդկային հոգին ունենալով իբրև նյութ ու դրա հիման վրա ստեղծելու այն, ինչ նախկինում գոյություն չի ունեցել: Դրա համար ընդունում եմ, որ այս մրցանակը հենց ինձ համար է:

Читать далее
Реклама

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են, Վիլյամ Սարոյան

Մի առավոտ մտնում եմ գրասենյակ, տեսնեմ՝ մեր հաշվապահ միսիս Հիլպլին վերարկուն հագնում է, գլխարկը դնում, իսկ աչքերից արցունք է հոսում։ Ապրիլ ամիսն էր, և ինչ անենք, որ ես եղած-չեղած՝ մի ինչ-որ գարշելի թաղման բյուրոյում չնչին գրասենյակային աշխատող էի։ Մի՞թե ես չունեի նոր գլխարկ ու նոր կոշիկներ։

Читать далее

Տրուբադուր՝ միկրոֆոնը ձեռքին

Առաջին հայացքից թվում է, թե Շառլ Ազնավուրը էստրադային երգիչ է՝ ամենաբարձր տեսակի: Թեթև երաժշտության ժանրի վարպետ արտիստ: Եվ իրոք, նա երգում է (մի պահ ընդունենք, որ «երգում է») էստրադային ժանրի արտահայտչամիջոցներով, ոչ միայն ձայնա-երաժշտական, այլև ռիթմիկ «թեթև» շարժուձևերի այնպիսի հնարանքներով, որոնք հատուկ են ժամանակակից էստրադային արվեստին:

Читать далее

Ակսել Բակունց-Փոքրիկ ֆելիետոն

1915-ին Շուշիի «Փայլակ»  թերթում Ակսել Բակունցը Գորիսի քաղաքագլխի և կառավարիչների դեմ գրում է ֆելիետոն, ինչը նրա ձերբակալության պատճառն է դառնում։ Բանտարկությունից օրեր անց նրան ազատում են կալանավայրից այն պայմանով, որ ուսուցչության մեկնի հեռավոր Լոր գյուղ։

Մաթվեյ Մաթվեիչը

(Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ)

Читать далее

«Ես իմ անուշ Հայաստանի»- Առաջին տողը

Բանաստեղծության (մանավանդ անվերնագիր բանաստեղծության) աառաջին տողը ոչ միայն նրա բովանդակության և պատկերային համակարգի ելակետն է, այլև նրա յուրօրինակ անցաթուղթն ու նշանագիրը, որով այն ճանաչվում և մտնում է ընթերցողի գիտակցության մեջ։ Բանաստեղծության ճիշտ ըմբռնումը սկսվում է նրա առաջին տաղի ճշմարիտ մեկնաբանությունից։

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում․․․

Читать далее

Դինո Բուցատի — Սիրո դեմ

dino_buzatti_maschina_de_scrivereՀիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա: Читать далее