Խալիլ Ջիբրանի «Մարգարեն»՝ աշխատանքի մասին

մարգարեն Instagram posts (photos and videos) - Picuki.com

Աշխատանքի մասին

 Մի հողագործ ասաց. «Խոսի՛ր մեզ հետ Աշխատանքի մասին»:

 Եվ նա պատասխանեց՝ ասելով.

-Դուք աշխատում եք, որպեսզի երկրի և նրա հոգու հետ ներդաշնակ լինեք,

Քանզի պարապ լինել, նշանակում է կորցնել տարվա եղանակների ռիթմը և դուրս ընկնել կյանքի երթից, որ հպարտ հնազանդությամբ գնում է դեպի անսահմանություն:

  Երբ աշխատում եք, սրինգ եք, որի սրտի միջից ժամերի շշունջը երաժշտության է վերածվում:

  Իսկ ո՞վ է ուզում եղեգ լինել՝ համր ու լուռ, երբ մնացած բոլորը համահունչ երգում են:

…Իսկ ինչ է նշանակում՝ աշխատել սիրով:

 Նշանակում է կտավը գործել սրտիդ նուրբ թելերով, ասես սիրելիդ է կրելու այն:

 Նշանակում է տունը կառուցել այնպիսի ոգեշնչմամբ, ասես սիրելիդ է ապրելու այդտեղ:

 Նշանակում է սերմն այնպիսի քնքշությամբ դնել հողի մեջ և այնպիսի քնքշությամբ բերքը հավաքել, ասես սիրելիդ է վայելելու այդ պտուղները:

Նշանակում է ձեր սեփական ոգու շնչով լիցքավորել այն ամենը, ինչ անում եք,

 Եվ գիտակցությամբ, որ բոլոր օրհնյալ հոգիները ներքևից հետևում եմ ձեզ:

…Աշխատանքը սեր է՝ տեսանելի դարձած:
Եթե դուք չեք կարողանում սիրով ջանք թափել, այլ աշխատում եք միայն զզվանքով, ապա ավելի լավ է թողնեք ձեր աշխատանքը, նստեք տաճարի դարպասների մոտ ու ողորմություն խնդրեք նրանցից, ովքեր ուրախությամբ են աշխատում:
Եթե դուք անտարբերությամբ եք հաց թխում, ապա ձեր հացը դառն է և
միայն կիսով չափ է հագեցնում մարդու քաղցը:
Եթե դուք ոչ բարի զգացումով եք խաղողը ճմռում, ապա այն թունավորում է գինին:
Եթե նույնիսկ դուք երգում եք հրեշտակների նման, բայց չեք սիրում երգել, ապա
դուք մարդկանց ականջներին թույլ չեք տալիս լսել օրվա ձայներն ու գիշերվա ձայները:

Հատված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գրքից

Оставьте комментарий