Ուսումնական ամառ

Summer-Reading

Սիրելի՛ սովորողներ, ամառային արձակուրդներն ավելի արդյունավետ անցկացնելու համար առաջարկում եմ հետաքրքիր գրքեր ընթերցել և ֆիլմեր դիտել:

Խորհուրդներ ուսուցչից

  • Առավոտյան զբոսնեք— Լսեք թռչունների երգը, զգացեք բնության շունչը: Այն կստիպի ձեզ երջանիկ զգալ: Գոնե մեկ անգամ դիմավորեքլուսաբացը: Կանգնեք լուռ ու խորը շունչ քաշեք: Փակեք աչքերը և շնորհակալ եղեք այդ պահի համար:
  • Փորձեք կիրառել տարվա ընթացքում սովորած բառերը: Որքան դրանք շատ օգտագործեք, այնքան ավելի հետաքրքիր կլինի մտածելը: Ինչքան շատ մտքեր ունենաք, այնքան տարբերվող կլինեք, այնքան ազատ կմատածեք:
  • Կարդացեք: Շատ կարդացեք: Ոչ այն պատճառով, որ պարտավոր եք: Կարդացեք, քանի որ ամառը ոգեշնչում է ունենալ արկածներ ու երազանքներ: Կարդալը նման է թռիչքի: Կարդալը նաև ընդդիմանալու ձև է:
  • Խուսափեք բացասական ու դատարկ զգացողություն առաջացնող իրավիճակներից ու մարդկանցից: Փնտրեք այնպիսի ընկերներ, որոնք ձեզ կհասկանան ու կգնահատեն, եղեք այնպիսի մթնոլորտում, որը կհարստացնի ձեզ:
  • Եթե վախի զգացողություն կամ տրամադրության անկում ունեք, մի անհանգստացեք: Ամառը նաև հոգին խառնելու համար է: Պահեք օրագիր ու գրառեք այն, ինչ զգում եք: Հետո եթե ցանկանաք, կքննարկենք միասին:
  • Սպորտով զբաղվեք:
  • Եթե հանդիպեք մեկին, ով ձեզ շատ է դուր գալիս, ասեք նրան այդ մասին, ասեք համոզիչ ու գեղեցիկ: Մի ՛ վախեցեք լինել անընկալելի:
  • Թերթեք անցած դասերը: Համեմատեք ձեր կարդացածն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում:
  • Խնդրում եմ, մի հայհոյեք, վատ բառեր մի ասեք Եղեք քաղաքավարի և բարի:
  • Դիտեք խորը էմոցիոնալ լավ ֆիլմեր (ցանկալի է օտար լեզվով), որպեսզի միաժամանակ բարելավեք նաև լեզվի իմացությունը, կարողանաք զարգացնել օտար լեզվով զգալու և երազելու կարողությունը։ Կինոն մի ավարտեք The End-ով, վերանայեք մի քանի անգամ: Այդպես ավելի լավ կընկալեք:
  • Հիշեք, ամառը մոգական է: Ամռան պայծառ լուսաբացին կամ ջերմ երեկոյին ուրվագծեք ձեր ապագան: Ու երբեք չհրաժարվեք այդ երազանքից, ճանապարհի կեսից հետ չկանգնեք: Սկսած այդ պահից արեք հնարավորը՝ երազանքն իրականություն դարձնելու համար:
  • Եղեք լավը:

Հայ և արտասահմանյան գրականության ցանկ (հղումները կցված են)

ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

Միջին դպրոց

  1. Վիլյամ Սարոյանի պատմվածքները («Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը», «Պատերազմը»,                                «Վելվետե շալվարը», «Նռնենիները» և այլն)
  2. Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքը» ժողովածուն
  3. Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործություններ
  4. Գուրգեն Մահարի, Մանկություն և պատանեկություն
  5. Ստեփան Զորյան, Մի կյանքի պատմություն
  6. Նաիրի Զարյան, Երկրորդ կյանք
  7. Մուրացան, Հասարակաց որդեգիրը
  8. Ռեյ Բրեդբերի, Ժպիտը
  9. Հեկտոր Մալո, Առանց ընտանիքի
  10. Ռաքել Պալասիո, Հրաշքը
  11. Դանիել Սմիթ, Մտածել ինչպես Այնշթայնը
  12. Արթուր Կոնան Դոյլ, Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
  13. Ռիչարդ Բախ, Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայը
  14. Է.Ռասպե, Բարոն Մյունխհաուզենի արկածները
  15. Մարկ Տվեն, Հեքլբերի Ֆիննի արկածները
  16. Մարկ Տվեն, Թոմ Սոյերի արկածները
  17. Ֆրանսուա Ռաբլե, Գարգանտյուա և Պանտագրյուել
  18. Մ. Թրեվերս, Մերի Փոփինս
  19. Վիլյամ Սարոյանի «Իմ անունը Արամ է» պատմվածաշարը
  20. Էռնեստ Հեմինգուեյ, Ծերունին և ծովը
  21. Ջեյմս Կրյուս, Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ
  22. Քրիստինե Նյուստլինգեր, Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան

Ավագ դպրոց

  1. Հերման Մելվիլ, Մոբի Դիկ
  2. Ջերոմ Դեվիդ Սելինջեր, Տարեկանի արտում անդունդի եզրին
  3. Ալբերտ Քամյու, Օտարականը
  4. Պաուլո Կոելյոյի, Ալքիմիկոսը
  5. Նիկոլայ Գոգոլ, Մեռած ոգիներ, Տարաս Բուլբա
  6. Ռեյ Բրեդբերի, Խատուտիկի գինի
  7. Դեն Բրաուն, Ինֆեռնո
  8. Էրիխ Մարիա Ռեմարկ, Երեք ընկեր
  9. Յուվալ Նոյ Հարարի, Մարդկության համառոտ պատմություն. Sapiens
  10. Ջորջ Ռոդըմ, Այսպիսին է Վան Գոգը
  11. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, Մեծն Գեթսբին
  12. Ֆյոդոր Դոստոևսկի, Ոճիր և պատիժ
  13. Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքները
  14. Վիլյամ Սարոյան, Մարդկային կատակերգություն
  15. Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը
  16. Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս
  17. Հրանտ Մաթևոսյան, Աշնան արև, Մենք ենք մեր սարերը
  18. Գրիգ, Պուճուր մարդը, Նկուղը
  19. Լևոն Շահնուր, Լուսին կերած նորածինը
  20. Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները
  21. Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունները
  22. Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները

Ֆիլմեր

  1. Քաոս (2019)
  2. Պատվի համար (2020)
  3. Վերջին ուսուցիչը (2019)
  4. Հայրիկ (1972)
  5. Եռանկյունին (1967)
  6. Մենք ենք մեր սարերը (1969)
  7. Ոսկե Ցլիկը (1955)
  8. Տերն ու ծառան
  9. Խաթաբալա 1971
  10. Փոխարինող ուսուցիչը (2011)
  11. Մեռած պոետների հասարակություն
  12. Գտնել Ֆորեսթերին 2000
  13. Բանականության խաղեր (2001)
  14. Ամեն ինչի տեսություն (2014)
  15. Էլեկտրոնիկի արկածները (սերիա 1, սերիա 2)
  16. Չարլի Չապլինի ֆիլմերը
  17. Ոսկու տենդը (1925)
  18. Երբ գալիս է սեպտեմբերը
  19. Շերլոք/Sherlock (2010)
  20. Մեծն Գեթսբի
  21. Երեք ընկեր (1938)
  22. Սթիվ Ջոբս (2015)
  23. Չարլին և շոկոլադի ֆաբրիկան
  24. Երկաթե տիկինը, The Iron Lady (2011)
  25. Թրումանի Շոուն (1998)
  26. Երազանքների ցանկը (2007)
  27. Պատերազմ և խաղաղություն
  28. Իմ գեղեցիկ տիկինը (1964)
  29. Իվանի մանկությունը (Անդրեյ Տարկովսկի)
  30. Двухсотлетний человек
  31. Բժիշկ Ադամսը
  32. Միշտ ասա այո (2008 թ.)
  33. Մուլտֆիլմեր՝ այստեղ

Оставьте комментарий