Է.Մ.Ռեմարկ, Երկինքն ընտրյալներ չունի

Հատված վեպից

«Նա ինձ կապել ու բանտարկել է ուզում,- մտածեց Լիլիանը,- և նա հպարտ է դրանով ու դա «ամուսնություն, հոգատարություն ու սեր» է անվանում, և գուցե այդպես է, որ կա: Բայց ինչո՞ւ չի հասկանում, որ այն, ինչով նա հպարտանում է, հենց այն է, ինչ վանում է ինձ»:

Ատելությամբ լի հայացքով Լիլիանը նայեց փոքր առանձնատանը՝ իր խճուղիներով: Վերևից փախել էր, որ այդտե՞ղ ավարտեր: Այդտե՞ղ, Թուլուզո՞ւմ, թե՞ Բրեշիայում: Որտե՞ղ մնաց արկածախնդրությունը: Որտե՞ղ մնաց Քլեղֆեն: Ի՞նչը նրան փոխեց»: Ինչո՞ւ չէին ծիծաղում դրա վրա: Ուրիշ ի՞նչ էր մնում նրանց անել:

-Գոնե կարող ենք փորձել,- ասաց Քլեղֆեն,- եթե չստացվի, կվաճառենք տունը:

  «Ես այլևս ժամանակ չունեմ՝ ինչ-որ բան փորձելու,- մտածեց Լիլիանը,- և ոչ էլ՝ տնային երջանկության փորձեր անելու: Դա ինձ շատ է տխրեցնում: Ես պետք է հեռանամ: Ես նույնիսկ նման խոսակցությունների ժամանակ չունեմ: Այս ամենն ինձ քաջ ծանոթ է, բայց առողջարանից՝ Բորիսի մոտ, ու ես այնտեղից փախա»:

   Նա հանկարծ հանգստացավ: Նա դեռ չգիտեր անելիքը, բայց միտքը, որ կարող էր փախչել, ամեն ինչ պակաս անտանելի էր դարձնում: Նա չէր սարսափում դժբախտությունից, նա չափազանց երկար էր ապրել դրա հետ ու անցել դրա միջով, նա չէր սարսափում նաև երջանկությունից, ինչպես շատերը, որ կարծում էին՝ որոնում էին այն, նա սարսափում էր միջակության բանտից:

Գերմաներեն բնագրից թարգանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:

Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020թ.:

Է.Մ.Ռեմարկի այս վեպն առաջին անգամ՝ 1959թ., հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben` «Կյանքը՝ պարտքով» վերնագրով: 1961թ. լույս է տեսել որպես գիրք՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով:

Լուսանկարը՝ թարգմանչի հայրենիքում:

Оставьте комментарий