«Come On-a My House» — մի երգի պատմություն

«Come On-a My House» երգի հեղինանակներն են Վիլյամ Սարոյանն ու Ռոսս Բաղդասարյանը: Երգը գրվել է 1939 թ.:

-Վահա՛գն, պզտիկ պատմությունն մը ընեմ, լսե… Օր մը մորաքրոջս որդի Ռոսս-Սիփան Բաղդասարյանի հետ Նյու- Յորքեն ինքնաշարժով Ֆրեզնո կուգայինք… Երկա՜ր ճամփա… Քիթիս տակ սկսեցի երգ մը տնտնալ: Անդրադարձա, որ այդ եղանակ ուրիշ տեղ լսած չեմ, ներսես կուգա: Մեր հայկական հին երգերուն կնմանի: Սիփան միացավ ինձի, ու ան ալ սկսավ երգել… Երգեցինք, բան մը ան փոխեց, բան մը ավելցուց, աղվոր եղանակ մը ստացվավ… Տեղն ու տեղը բառեր շինեցի այդ եղանակին համար:  «Եկուր իմ պզտիկ տունս, քեզի չամիչ տամ»… այդպես կկոչվի երգ: Հազարավոր դիսկ հանեցինք: Ամերիկացիներ այդ շատ սիրեցին, դիսկեր իսկույն վաճառվեցան: Եթե ըսեմ, թե այդ մեկ երգեն մեկ միլիոն տալեր շահեցինք, պիտի հասկնաք, թե ինչ ապուշ երկրի մեջ կապրինք:

Կես միլիոն տվի Սիփան Բաղդասարյանին: Գինիի գործարան մը բացավ: Ինձնեն հարուստ եղավ: Բայց ափսո՜ս , շուտ մեռավ Սիփան, այդ հարստության մեջ մեռավ:

Ամերիկացիք մինչև հիմա ալ կերգեն այդ երգ.  «Եկուր իմ պզտիկ տունս»…
… ՈՒ Սարոյանը երգեց այդ երգը: Տաք, արևելյան ծորուն թախիծ կար այդ երգի մեջ, թախիծ, հեռավոր, փոքրիկ տան համար…

Վահագն Դավթյանի  «Բարի հսկան» գրքից

Оставьте комментарий