Գրական-թատերական ճամփորդություն

Ամանորյա հեքիաթ-ներկայացում՝ Երկարագուլպա Պեպպին տոնում է ամանորը

slug-79835

Ճամփորդության օր՝  հունվարի 11

Ժամը՝ 10.00-14.00

Վայրը՝  «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն 

Ներկայացման սկիզբը՝  11.00

Ճամփորդության ուղղություններ, ժամակարգ՝

10.00-10.45- «Ընթերցում եմ» նախագիծ Անգլիական այգում

11.00-12.30- թատերական ներկայացման դիտում

12.30-13.00- վերադարձ դպրոց, նախագծային աշխատանքի շարունակություն։

Թատերական-ընթերցողական նախագծային ճամփորդության  նպատակը

Սովորողների հետ ամառային արձակուրդների ընթացքում  ընթերցեցինք շվեդուհի հռչակավոր մանկագիր  Աստրիդ Լինդգրենի  «Երկարագուլպա Պիպին» վիպակը։ 

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմադրվել է համանուն ամանորյա թատերական ներկայացումը։ Բեմադրումը՝ Արսեն Գրիգորյանի։ Ճամփորդության նպատակն է թատերական ներկայացում-ուսուցման միջոցով  սովորողների մոտ ձևավորել ուշադիր լսելու, ընթերցածը կենդանի խաղ-բեմադրության հետ համեմատելու, վելուծություններ անելու կարողությունները։ Քանի որ այստեղ անմիջական կապ կա հանդիսատես-սովորողի և  դերասան-հերոսների միջև, միջավայրը հարազատ է, նստատեղն՝ իրենց հարմար, ինքն էլ՝ ազատ իր մտքերով: Ի՞նչ է սա, եթե ոչ կրթության կազմակերպման ու գեղարվեստական դաստիարակության իրական դրսևորում։

Արդյունքը՝  գրական-թատերական ճամփորդության լուսաբանում սովորողների, դասավանդողի բլոգներում, կայքում։

Մասնակիցներ՝ Լիլիթ Մադոյանի ձմեռային ուսումնական ճամբարային ջոկատի սովորողներ․

  1. Անի Կարապետյան 
  2. Լիրա Խաչատրյան
  3. Աննա Հարությունյան
  4. Մարիա Ավետիսյան
  5. Նունե Հովհաննիսյան
  6. Եվգենիա Սուքոյան
  7. Նազենի Սանոյան
  8. Անահիտ Մկրտչյան
  9. Հայկ Մարգարյան 
  10. Վահե Մուսայելյան 
  11. Արսեն Մելքումյան
  12. Էդգար Ղազարյան
  13. Գոռ Կնյազյան
  14. Մարկ Ներսեսյան
  15. Մարկ Սիմոնյան
  16. Արսեն Մելքումյան

 

Оставьте комментарий