«Մանուկ Աբեղյան» ստուգատեսի նախագիծ

image92329_b

Նախագծային աշխատանքների տևողությունը՝  մարտի 13-25

Ստուգատեսի համակարգող՝ Լիլիթ Մադոյան

Մանուկ Աբեղյանը հետազոտել է հայ ժողովրդական բանահյուսությունը, համակարգել է գրականությունը, ժամանակակից հայոց լեզուն, ուսումնասիրել է պատմավիպական ու քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործությունները․ մշակել է դրանց գոյացման պատմատիպաբանական զարգացման տեսությունները։ 

Aquote1.png Մ. Աբեղյանի մեջ ներդաշնակ կյանքով ապրում են թե՛ մեծ լեզվաբանը, թե՛ մեծ գրականագետը, թե՛ մեծ բանագետը, իրենց արանքում տեղ տալով նաև մեծ պատմաբանին և մեծագույն տաղաչափագետին: Ահա թե ինչու ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք, հպարտությամբ նշել, որ հայագիտության բոլոր մեծ երախտավորների մեջ առայսօր Մ. Աբեղյանն է ամենաներդաշնակ, ավելի ճիշտ բառավ ասած՝ կատարյալ դեմքը:

Աշխատանքային ուղղությունները՝

  • Գիտական գործունեությանը նվիրված նախագծեր
  • ֆլեշմոբային առաջադրանքներ
  • «Կլոր սեղան»-քննարկումներ
  • Աուդիո-, տեսա-, ռադիոնյութեր
  • Լեզվաբանական ուսումնասիրություններ. հոդվածներ
  • Ճամփորդություններ, ուսումնասիրություններ. Մ․ Աբեղյանի անունով վայրեր, կառույցներ Երևանում, Հայաստանում և այլն

Ուսումնասիրվող թեմաները՝

  1. Ողղագրական ռեֆորմ․ Երևան, 1925
  2. Ուղղագրական բարեփոխումները․ ռեֆորմը գործնական տեսակետից
  3. Մ․Աբեղյանը՝ քերականագետ
  4. Խոսք ուղղված կաթողիկոսին
  5. Մեր ուղղագրության մասին
  1. Ճակատագրի հավատք (աստղեր, երկնային անիվ, ժամանակ, բախտ)
  2. Ջրերի և բույսերի, կրակի պաշտամունք
  3. Ամպրոպային զրույցներ
  4. Ոգիների, նախնիների պաշտամունք
  • Գրական-բանասիրական հոդվածներ՝
  1. Գրական դպրոցներ․ Վերածնություն, հումանիզմ
  2. Կլասիցիզմ, ռոմանտիզմ
  3. Հովհաննես Թումանյան․ բանաստ (էջ՝ 361)
  4. Ի՞նչ է Աբովյանի բայաթի ասվածը  (էջ՝ 403)
  5. Կոմիտաս վարդապետ և յուր գործը (էջ՝ 420)

 

  1. Նահապետ Քուչակ — Հայրենների լեզուն
  2. Ժողովրդի կենցաղը հայրեններում
  3. Գուսանական երգեր-հայրեններ
  4. Ժողովրդական խաղիկներ՝ խաղ ու տաղ, խաղերի հորինվածքը, բնությունը, աշխատանքը, սերը խաղիկներում, հասարակական խավերը խաղիկներում
  1. Դավիթ և Մհեր․ դյուցազնական վեպի մասին
  2. Հայկի առասպելը
  3. Անգեղյա Տորքի առասպելը
  4. Տիգրանի առասպելը
  5. Շամիրամի առասպելը
  6. Սանասարի առասպելը
  7. Հայ ժողովրդական առասպելները Մ․Խորենացու «Հայոց պատմության» մեջ
  1. «Պարսից պատերազմ»․ վիպական առանձին ճյուղերի ուսումնասիրություն
  2. Ձայնարկուներ, գուսաններ և վիպասաններ
  3. Զրույցներ «Պարսից պատերազմի» ցիկլից
  4. «Տարոնի պատերազմ»․ վիպական մոտիվներ, բովանդակություն։

Տեսադարան

Մանուկ Աբեղյան-Մեր մեծերը

Հայորդիներ հաղորդաշար

«Այստեղ է ապրել…» Մանուկ Աբեղյանը

 

Այլ նյութեր՝

Մ․ Աբեղյանի աշխատությունները համացանցում 

Մ․ Աբեղյանը՝ բառարանագիր․ Ռուս-հայերեն ռազմական բառարան

 

Ա․ Զաքարյան։ «Մանուկ Աբեղյանի ելույթը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրմանը նվիրված հանդիսավոր նիստում

 

 

 

Оставьте комментарий