Հայերենի բարբառները
1930-ական թվականներին բարբառների թիվը հասցվում է 40-ի, իսկ 1953 թ. Արարատ Ղարիբյանը թվարկում է 47 բարբառ: Հետագա հետազոտողների մոտ այս թիվը անընդհատ ավելանում է` անցնելով 50-ից:
Տարակարծություն է եղել ամենից առաջ գրաբարի և բարբառների փոխհարաբերության հարցում. բարբառները գրաբարից անկախ կազմավորումնե՞ր են, թե՞ առաջացել են հենց գրաբարից:
Ըստ հայ բարբառագիտության, այսպես կոչված, ռուսական դպրոցի 19-րդ դ. երկրորդ կեսի և 20-րդ դ. սկզբների ներկայացուցիչներ Ք.Պատկանյանի, Լ. Մսերյանցի, Ա. Տոմսոնի, բարբառները գրաբարից անկախ կազմավորումներ են: Իրենց բարբառագիտական ուսումնասիրություններում այդ գիտնականները Մուշի, Թիլիսիի և այլ բարբառների փաստերը համեմատում են անմիջապես հնդեվրոպական նախալեզվի և ոչ թե գրաբարի հետ:
Հայտնի հայագետ Ն. Յա. Մառի հայ հետևորդները, հատկապես Ա.Ղարիբյանը, հայտնում էին այն կարծիքը, որ բարբառները նախկին ցեղային լեզուների մնացորդներ են, որոնք ոչ թե հեռացել են իրարից, այլ մերձեցել: Ա. Ղարիբյանի համոզմամբ հայ բարբառների բաղաձայնների համակարգերը ձևավորվել են անմիջաբար հնդեվրոպական բաղաձայնական համակարգից` ինքնուրույն կերպով, որ բաբառների մի մասի բաղաձայնական համակարգերը գրաբարի բաղաձայնական համակարգերը գրաբարի բաղաձայնական համակարգից ավելի հին են, և որ գրաբարի բաղաձայնական համակարգը ներկայացնում է բարբառային համակարգերից մեկը:
Հայերենի բարբառները կազմավորվել են հայոց լեզվի պատմության ողջ ընթացքում, որ նրանց տարբեր երևույթները գալիս են տարբեր շրջաններից, և որ չի կարելի խոսել որևէ բարբառի ` այս կամ այն դարում առաջանալու մասին: Ինչպես մենք գրել ենք` մի առիթով` «Հայերենի բարբառների հնչյունական, քերականական և բառապաշարային հատկանիշները ձևավորվել են հայերենի պատմության ողջ ժամանակաշրջանում` պատմական տվյալ պայմաններից կախված ուժեղանալով, թուլանալով կամ նույնիսկ ընդհատելով և պատմական տվյալ պայմաններում տալով բարբառային տվյալ խմբավորումները»: Այլ կերպ ասած`նախ` բարբառագիտական ուսումնասիրության մեջ պետք է սկսել բարբառային հատկանիշների քննությունից և դրանց հիման վրա առանձնացնել բարբառները և ոչ թե վարվել հակառակ ձևով, երկրորդ` պետք է նկատի ունենալ, որ բարբառային սահմանները որոշ առումով պայմանական են և պատմական բնույթ են կրում:
3. Օգտակա՞ր են արդյոք բարբառները:
Չի կարելի չխոսել բարբառների գիտական արժեքի մասին: Բարբառները, և մասնավորապես հայ բարբառները, կարևոր նշանակություն ունեն ոչ միայն հայ լեզվաբանության, այլև համեմատական լեզվաբանության համար: Նրանք հաճախ տալիս են այնպիսի նյութեր, որոնք չկան գրական հուշարձաններում, նրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պարզել և բացատրել այնպիսի երևույթներ, որոնք առանց կենդանի կրողների մատնանշման մնում են լոկ ենթադրություններ. այս առումով հայ բարբառները գիտական յուրատեսակ փորձադաշտեր են:
Հայերենի բարբառների ցանկ
- Ագուլիսի բարբառ
- Ակնա բարբառ
- Ամասիայի բարբառ
- Առտիայի բարբառ
- Արաբկիրի բարբառ
- Արամոյի բարբառ
- Արարատյան բարբառ
- Արդվինի բարբառ
- Արեշ- Հավարիքի բարբառ
- Բեյլանի բարբառ
- Բուրդուրի բարբառ
- Գորիսի բարբառ
- Դզմարի բարբառ
- Դիադինի բարբառ
- Եդեսիայի բարբառ
- Եվդոկիայի բարբառ
- Երզնկայի բարբառ
- Զեյթունի բարբառ
- Զմյուռնիայի բարբառ
- Թավրիզ-Մոզդոկի բարբառ
- Թբիլիսիի բարբառ
- Լոռվա բարբառ
- Խարբերդի բարբառ
- Խոտորջուրի բարբառ
- Կարնո բարբառ
- Կարճևանի բարբառ
- Կեսարիայի բարբառ
- Կիլիկիայի բարբառ
- Կոզենի բարբառ
- Հադրութի բարբառ
- Համշենի բարբառ
- Հաճընի բարբառ
- Ղարաբաղի բարբառ
- Ղարադաղի բարբառ
- Մալաթիայի բարբառ
- Մարաղայի բարբառ
- Մարաշի բարբառ
- Մեղրու բարբառ
- Մշո բարբառ
- Նիկոմեդիայի բարբառ
- Նոր Նախիջևանի բարբառ
- Նոր Ջուղայի բարբառ
- Շամախիի բարբառ
- Շապին – Գարահիսարի բարբառ
- Շատախի բարբառ
- Ոզմի բարբառ
- Կ. Պոլսի բարբառ
- Ռոդոսթոյի բարբառ
- Սասունի բարբառ
- Սեբաստիայի բարբառ
- Սիրիայի բարբառ
- Սվեդիայի բարբառ
- Վանի բարբառ
- Տիգրանակերտի բարբառ
- Տրապիզոնի բարբառ
- Ուրմիայի (Խոյի) բարբառ
- Քաբուսիեի բարբառ
- Քեյվան- Շաղախի բարբառ
- Քեսաբի բարբառ
- Օրդուի բարբառ