Իրանական արդի պոեզիա․ Աստիճան ըստ ցելսիուսի

Հայաստանում առաջին ջերմազգայուն գրքից ընտրված հատվածներ։

Ամենամութ գիշերվա մեջ

փակուղու ամենավերջում

կավե պատին

հասմիկ է ծաղկում։      (Աբբաս Քիառոստամի)

Читать далее

Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ, Դ.Դեմիրճյան

Ի՞նչ բան է «Ղարաբաղը»: Սա մի հարց է, որին պետք է պատասխանել: Հասարակ հարց կարելի է համարել, հարցնել և պատասխանել: Երևի Ղարաբաղը գոյություն չուներ` իբրև հարց (ո՛չ՝ պրոբլեմ, այլ հարց, հարցմունք): Այսինքն` մինչև 1918 թիվը: Դա ցարական պետության մեջ գտնվող մի շրջան էր, ուր ապրում էին բնակչության համարյա հարյուր տոկոսը կազմող հայեր: Դա, ըստ տերիտորիալ, էթնիկ փաստի, հայերինն էր: Հարցը հետո` 18 թվին ստեղծվեց: Ո՞վ ստեղծեց:

Читать далее

Բաղնիք՝ պատերազմի արանքներում, Աղասի Այվազյան

Ավետարան ըստ Հավլաբարի։ Աղասի Այվազյան | Գրական ակումբ

Հակոբը վերադարձավ պատերազմի վերջանալուց էլ մի քիչ ուշ՝ 1946-ին։ Սանիտարական գնացքները նրան պտտացրել էին քարուքանդ եղած Եվրոպայում և, վերջապես, մի կերպ կարած-կարկատած տուն հասցրել։ Թոռը իր բացակայության տարիքն ուներ և պապիկին նայում էր որպես նոր աշխարհ եկած ծերուկի։ Ամբողջ օրը հոտոտում էիր իրար, որդին՝ Սիմոնը, իր կաղությունը քայլվածք ոճավորելով, բերեց սեղանին դրեց պատերազմական հաց ու խաղողի չեչի օղի, հայրը՝ մախորկա և խոզի ճարպ, իսկ թոռը՝ Հակոբիկը, տնտղում էր պապի ճամպրուկի անկյունները։ Տան միակ կինը՝ որդու կողակիցը, մեկ դուրսուներս էր անում, մեկ կանգնում էր դռան մեջ և նայում երեք տղամարդու, և կյանքի անվերջանալիությունը ամփոփվում էր այս պահի մեջ։

Читать далее

Է.Մ.Ռեմարկ, Երկինքն ընտրյալներ չունի

Հատված վեպից

«Նա ինձ կապել ու բանտարկել է ուզում,- մտածեց Լիլիանը,- և նա հպարտ է դրանով ու դա «ամուսնություն, հոգատարություն ու սեր» է անվանում, և գուցե այդպես է, որ կա: Բայց ինչո՞ւ չի հասկանում, որ այն, ինչով նա հպարտանում է, հենց այն է, ինչ վանում է ինձ»:

Читать далее

Խալիլ Ջիբրանի «Մարգարեն»՝ աշխատանքի մասին

մարգարեն Instagram posts (photos and videos) - Picuki.com

Աշխատանքի մասին

 Մի հողագործ ասաց. «Խոսի՛ր մեզ հետ Աշխատանքի մասին»:

 Եվ նա պատասխանեց՝ ասելով.

-Դուք աշխատում եք, որպեսզի երկրի և նրա հոգու հետ ներդաշնակ լինեք,

Քանզի պարապ լինել, նշանակում է կորցնել տարվա եղանակների ռիթմը և դուրս ընկնել կյանքի երթից, որ հպարտ հնազանդությամբ գնում է դեպի անսահմանություն:

Читать далее

Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց…

-Էնպե՜ս եմ կարոտել երկրիս ձայների՜ն, ռիթմի՜ն, բույրերի՜ն, որ ինձ համար ուղղակի կյանք են եղել։ Երկիր ասելով՝ հասկանալի է՝ Լոռին։ Ձայնե՜րն իսկապես…Հացի՛ պես… Ոնց որ քաղցածը հացին կարոտած է լինում, ես էդպես՝ էդ քաղցը, էդ պակասը։ Վախենամ, որ արդեն անդարձ է…

Читать далее

Էռնեստ Հեմինգուեյ, Կատուն անձրևի տակ

 Երկու ամերիկացի էր միայն այդ հյուրանոցում կանգ առել: Սենյակ մտնելիս ու դուրս գալիս աստիճանների վրա հանդիպողներից նրանք ոչ ոքի չէին ճանաչում:

Читать далее

Խալիլ Ջիբրան, Մարգարեն

Ուսուցանելու մասին

Հետո ասաց մի ուսուցիչ. «Խոսի՛ր մեզ հետ Ուսուցանելու մասին»:

Եվ նա պատասխանեց.

-Ոչ ոք չի կարող ձեզ համար բացահայտել այլ բան, քան այն, ինչ արդեն կիսաքուն պառկած է ձեր գիտելիքի արշալույսին:

Читать далее